Գործող իշխանությանը հրավեր ուղարկվել է, չեն եկել. Ավետիք Չալաբյան
«Ապրում ենք նորագույն պատմության իսկապես դրամատիկ մի ժամանակաշրջան, երբ 35 տարվա պայքարից և մաքառումից, 15.000-ից ավելի մարտական կորուստներ տալուց հետո՝ երեք պատերազմների ընթացքում, 2007 թվականից փաստացի Արցախի ինքնորոշման ճանաչմանը հասնելուց հետո մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում: Գործող իշխանությունները, որոնք, ցավոք, հրավեր ստանալուց հետո այստեղ չեն, այսօր պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Ապա նա հավելեց, որ Պրահայում և Սոչիում իշխանությունների հայտարարությունները փաստացի դա են վկայում, նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդիր:
«Գործող իշխանությունը փաստարկում է իր գործողությունները աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակով և ռազմական պարտությամբ: Փորձում է բոլորիս հիմնավորել, որ այսօր այլընտրանք չկա, և Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ն, որ բաց է թողնում երկկողմանիորեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները, և Ադրբեջանի ուժային գերակայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն ՀՀ-ն կորցնի տարածքներ և սուվերենությունը»,- ընդգծեց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում