Մեր բանաձևը պետք է լինի խաղաղություն ՀՀ-ի համար, ոչ թե խաղաղություն ՀՀ-ի հաշվին. Վահե Հովհաննիսյան
«Այն, ինչ կատարվում է, ունի անհանգստացնող միտումներ: Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, Արայիկ Հարությունյանը չէ, այլ մթնոլորտը, որը կա պաշտոնական Ստեփանակերտում, Երևանում և հայ հասարակության մեջ՝ ստվերային պրոցեսը,- Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, արցախյան գործընթացներին անդրադառնալով՝ նշեց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանմամբ,- Ստվերային պրոցեսը, որի մասին մենք շատ հաճախ տեղեկանում ենք կա՛մ ադրբեջանական մամուլից, կա՛մ միջազգային գործիչներից, բայց ոչ Երևանից և Ստեփանակերտից: Այդ պրոցեսը տագնապային է: Եվ երեկվա պաշտոնանկությունը դիտարկում եմ՝ որպես այդ պրոցեսի մի դրվագ»:
Հակառակ պաշտոնական Երևանի զիջողական քաղաքականության՝ Վահե Հովհաննիսյանը ձևակերպեց խաղաղության իսկական բանաձևը:
«Խաղաղություն՝ ոչ թե ՀՀ-ի հաշվին, այլ՝ ՀՀ-ի համար. մեզ դա է պետք: Ցավոք սրտի, այդ իդեայի կրող ուժերը Հայաստանում դեռ չեն բյուրեղացել»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ հակակշռող, այլընտրանքային դատարկ նժարը, այդուհանդերձ, կլցվի:
Մանրամասները՝ տեսանյութում