Ես կարծում եմ` հնարավոր է պայմանագիրը ստորագրեն, հետո մեզ ասեն. Արթուր Խաչիկյան
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի վրա և այլ ռեգիոններում ճնշումն ավելացնում է, որովհետև աշխարհը Երկրորդ սառը պատերազմի սկզբում է:
«Այս իրավիճակում, իհարկե, Արևմուտքը փորձելու է մեզ ստիպել հրաժարվել Արցախից, խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի ՌԴ-ն դուրս գա այս տարածաշրջանից: ՌԴ-ն փորձելու է առաջ տանել իր տարբերակը, որ ըստ ռուսական պլանի՝ ստորագրենք այդ պայմանագիրը, և Ռուսաստանը պահպանի իր ազդեցությունն այստեղ:
Մենք պետք է շատ զգույշ պահենք մեզ, քանի որ սա այն իրավիճակը չէ, որտեղ կարելի է էմոցիոնալ, սիրողական ձևով մոտենալ միջազգային հարաբերություններին. սա իսկական պատերազմ է, հնարավոր է՝ Երրորդ համաշխարհային պատերազմը: Պետք է ունենալ շատ կոմպետենտ և ռեալ մտածող ղեկավարներ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Խաչիկյանը:
Հարցին, թե հաշվի առնելով այս իշխանությունների կուլիսային պայմանավորվածությունների փորձը՝ արդյոք հնարավո՞ր է՝ հենց Բրյուսելում կնքվի այդ պայմանագիրը, նա պատասխանեց.
«Ես իրենց ոճից, կարծում եմ, որ՝ այո, հնարավոր է՝ ինչ-որ պայմանագիր ստորագրեն և հետո աստիճանաբար մեզ ճշմարտությունն ասեն՝ մանիպուլյացիաներով, հակասող հայտարարություններով»: