Արցախի միջազգային ճանաչման գործընթաց կարելի է սկսել ու շատ արդյունավետ. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայ-ադրբեջանական գործընթացներում Արևմուտքի շտապողականությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական բնական մրցակցությամբ:
«Այո, որքան դանդաղի ՌԴ-ն, այնքան առիթից օգտվելու է Արևմուտքը, և հակառակը,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա՝ հիշեցնելով,- Վերջին 30 տարիներին տեսել ենք, որ Վաշինգտոնը շատ պասիվ է եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ԼՂ բանակցային գործընթացում, և նախաձեռնությունը ռուսներն են վերցրել։ Եվ հակառակը. եղել է պահ, երբ դանդաղել են ռուսները, և Վաշինգտոնն է իր ձեռքը վերցրել նախաձեռնությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը մշտապես ակտիվացել է տարածաշրջանում՝ մասնավորապես, հայ–թուրքական հարաբերությունների և ԼՂ հարցով, երբ հնարավորություն է տեսել խնդրի կարգավորման համար»:
Մանրամասները՝ տեսանյութում