Արսեն Թորոսյանի օրոք արձանագրված չարաշահումների վերաբերյալ Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել

«Ես վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս մոնիտորինգ իրականացվելու է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվանից շրջանառվող մտահոգություններին, թե Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ առաջանալ:

Ավանեսյանը վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ոչ միայն Ամուլսարի, այլև այլ հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին և դրանց վերաբերյալ պարբերաբար գնահատականներ են հնչեցնում.

«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»:

Լրագրողները Առողջապահության նախարարին փոխանցեցին նաև, թե տեղեկություններ կան, որ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մնալու համար քաղաքացիներից մեկ օրվա համար 100.000 դրամ են պահանջում, ապա հարց ուղղեցին՝ արդյոք նախարարությունում տեղյա՞կ են խնդրից.

Կարդացեք նաև

«Գիտեք, որ պետական պատվերը չի փակում բժշկական ծառայությունների ծավալը և ռեանիմացիոն ծառայությունները ևս, եթե սոց. խմբի շահառու չի կամ պետպատվերի այլ խմբի շահառու չի, ապա որոշակի օրերից հետո իրականացվում են վճարովի ծառայությունների հիման վրա, այդտեղ որևէ արտառոց բան չկա, նոր բան չկա: Տարբեր բժշկական կենտրոններ տարբեր գնացուցակ ունեն տվյալ օրվա՝ կապված բուժման ծառայության հետ, որևէ արտասովոր բան չկա»:

Ավելի քան 1 տարի առաջ՝ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին, ՀՀ Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե գնումների գորրծընթացում, թե գործուղումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե այդ առնչությամբ արդյոք նախարարը  հարցաքննության հրավիրվե՞լ է, Ավանեսյանը կարճ պատասխանեց՝ «Ո՛չ»:

Ճշտող հարցին՝ այս առնչությամբ բան չունե՞ք ասելու, եղե՞լ են չարաշահումներ, թե՞ ոչ, Ավանեսյանն ասաց, ոի ինքն արդեն պատասխանեց այդ հարցին, նկատի ունենալով, որ չի հարցաքննվել:

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին, փոխանցելով, որ բուժման գործընթացը դեռ շարունակվում է.

«Բավական երկար պրոցես է, թե ամբուլատոր, թե ստացիոնար բուժման ընթացքը: Ուզում եմ վստահեցնել, որ ամբողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը նրանց կտրամադրվի, որևէ այլ բան չունեմ ավելացնելու»:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումների վերաբերյալ քննություն է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս