Կաթսան եռում է. Մեծ Բրիտանիան և մյուս գերտերությունները, որպես մանրադրամ՝ օգտագործում են այս իշխանություններին. Արմեն Մանվելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Այն, ինչ հատկապես վերջին շրջանում կատարվում է Հարավային Կովկասում, պայմանավորված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողություններով: Հավաքական Արևմուտքի խնդիրն ու նպատակն է Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելը, ռուս խաղաղապահներին վարկաբեկելն ու Արցախից նրանց դուրս հանելը:
  • Լաչինի միջանցքը բացել-չբացելով՝ ոչ մի խնդիր չի լուծվում:
  • Միջազգային իրավունքը գործում է միայն ուժեղների համար, թույլերը ոչ մի իրավունք չունեն:
  • Եթե ճանապարհի բացման գինը Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն է, ապա պարզ է, որ վաղն Ադրբեջանը մեկ այլ պատճառ է գտնելու ճանապարհը փակելու համար:
  • Հարավային Կովկասը բաժանված է ազդեցության մի քանի գոտիների՝ թուրք-բրիտանական, մասամբ Վրաստանի ազդեցության գոտի՝ հանձին Ադրբեջանի, և Ռուսաստանի ազդեցության գոտի: Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունից հանելու գործընթացը նոր չի սկսվել, սա գլոբալ Արևմուտքի գերնպատակներից մեկն է:
  • Ռուսաստանն այսօր բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է, ունի շահեր, բայց Հարավային Կովկասն իր առաջնային շահերի տեսադաշտում չէ: Պատմության ընթացքում Ռուսաստանը մի քանի անգամ հեռացել է այս տարածաշրջանից, բայց հետո վերադարձել է: Գուցե այս անգամ էլ հեռանա ու հետո վերադառնա, այլ հարց է, թե դրանից հետո ինչ կմնա Արցախից և Հայաստանից:
  • Ալիևը գործում է՝ ելնելով իր պետության շահերից, և օգտվում է ստեղծված իրավճակից: Արցախը հայաթափելուց հետո կսկսի զբաղվել Սյունիքով, ապա կշարժվի առաջ՝ դեպի Հայաստանի մյուս տարածքների էքսպանսիա:
  • ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի երեկ հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ այս իշխանությունները քայլ առ քայլ հանձնում են երկիրը: Այդ փաստաթուղթը ոչ թե Հայաստանի, այլ իրենց իշխանությունը պահելու մասին է:

  • Ադրբեջանը ԵՄ-ի հետ համաձայնությամբ նորից կփակեն սահմանները, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ոչինչ չի կարող անել, որովհետև նրանք իրավունք չունեն դուրս գալ Հայաստանի սահմաններից:
  • Այս սցենարը մեկ անգամ արդեն եղել է Սան Ստեֆանոյի 1878թ. համաձայնագիրը ստորագրելու ժամանակ. կրկին դրված էր հայկական ինքնավարության խնդիրը: Բեռլինյան կոնգրեսի 61-րդ որոշումով էլ հայերի ապրելու իրավունքը պետք է որոշվեր, բայց այդ սցենարը հանգեցրեց հայերի ցեղասպանության: Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի որոշ կետեր և Բեռլինի կոնգրեսի 61-րդ կետը կարծես նույն սցենարով են գրվել:
  • Խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարությունները կեղծ հույսեր են ստեղծում մեր հանրության մոտ, որ կարող ենք թուրքերի և ադրբեջանցիների հետ գալ համաձանության ու խաղաղ ապրել: Անցյալ դարասկզբին հեղափոխական Լև Տրոցկին Պոլսի հայերի մասին ասել էր՝ «հայերն ավելի երիտթուրք են, քան թուրքերը: Հիմա էլ մոտավորապես նույն տրամաբանությունն է: Պատմությունը կրկնվում է, հիմա էլ այս իշխանությունների գլխավորությամբ արագացված տեմպերով գնում ենք հայկական նոր կոտորածի:
  • Մեծ Բրիտանիան մեր տարածաշրջանում հսկայական, գրագետ, բայց շատերի համար աննկատ դերակատարություն ունի: Ուրիշի ձեռքերով հակահայկական քաղաքականություն է իրականացնում, և այդպես միշտ է եղել: Բրիտանական դերակատարությունը հայ ժողովրդին, բացի դժբախտությունից, ուրիշ բան չի բերել:
  • Ադրբեջանը բրիտանական գաղութ է, առանց Բրիտանիայի հետ համաձայնեցնելու՝ պաշտոնական Բաքուն ոչինչ չի անում: Ադրբեջանը ռենտային պետություն է Մեծ Բրիտանիայի համար:
  • Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելը լրջագույն պարտություն է ոչ թե Արցախի, այլ ողջ հայության համար: Դա Արցախը հայաթափելու և վերջնականապես կորցնելու ճանապարհն է:
  • Ակնկալել, որ այս քաղաքական ռեժիմը և նրա ղեկավարը հայամետ հայտարարություն կանեն՝ անիմաստ է, իրենք մեկ խնդիր են լուծում՝ ամեն գնով մնալ իշխանության, որովհետև լավ գիտեն՝ իշխանությունը կորցնելուց հետո իրենց ինչ է սպասվում, իսկ գերտերություններն էլ իրենց շահերի համար այս իշխանություններին որպես մանրադրամ օգտագործում են:
  • Սրանք եկան իշխանության և առաջին հերթին փակեցին Հայաստանում գործող ուղեղային կենտրոնները, երկիրը զրկեցին մասնագետներից, հանրությանն էլ զրկեցին իրական տեղեկություն ստանալու հնարավորությունից: Պաշտպանության նախարարության նախկին շենքից մարդկանց հանել են, բայց մարդիկ չեն արձագանքում, տեղյակ չեն, ընդամենը մի քանի ընդդիմադիր լրատվամիջոց է դրա մասին գրում: Վաղն էլ, եթե սրանք մեր երկիրը վաճառեն՝ ժողովուրդը միայն վերջին պահին կիմանա:
  • 30 տարվա պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանին ավելի մեծ վնաս, քան էկոակտիվիստները, չեն տվել: Այդպես ոնչնչացվել է Հայաստանի քիմիական արդյունաբերությունը, փակվեցին «Նաիրիտն» ու ատոմակայանը:
  • Հայաստանում կաթսան եռում է. պետական ինստիտուտները դեգրադացվել են, մասնագետները՝ հեռացել: Մի օր այդ ինստիտուտներն էլ չեն աշխատի, և համակարգը կփլուզվի:
  • «Լիդիանին» վերադարձնում են, որովհետև գործող իշխանությունները երկիրը իրականում տնտեսական աղետի առջև են կանգնեցրել:

Կարդացեք նաև

  • Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում:

Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց 16-րդ հոդվածը` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին: Պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին:

Ըստ պատմական աղբյուրների՝ այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով: 1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակը, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:

Տեսանյութեր

Լրահոս