Հունիսի 12-ին Մաթանյանների ընտանիքը Կառավարության առջև էր: Մայրը օրեր առաջ էր մահացել: Հունիսի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով կնոջը տարել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հունիսի 6-ին կինը մահացել էր: Ընտանիքի անդամները վստահ են՝ պատճառն անուշադրությունն է եղել, կորոնավիրուսի վարկածին էլ չեն հավատում:
ԱԺ հրավիրած հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե մտածում է՝ ինչպես օգտագործել իր ելույթի եզրափակիչ 10 րոպեն, որպեսզի այն իսկապես լինի օգտակար:
Հունիսի 12-ին, ժամը 14:20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի հենց շենքի առջևից ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման էին ենթարկել 26 անձանց: Նրանք եկել էին Արաբկիրի բաժին՝ իրենց աջակցությունը հայտնելու ավելի վաղ ԱԺ-ի շենքի մոտից բերման ենթարկված 4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին, Բաբկեն Հարությունյանին: Բերման ենթարկվածներից 4-ը Ոստիկանության Նորք Նորքի բաժնում էին: 3 ժամ այնտեղ մնալուց հետո նրանք ազատ արձակվեցին: 168.am-ի հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ասաց, որ համաձայն չէ այն արձանագրության հետ, որը կազմվել է:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հատուկ նիստի ընթացքում անդրադարձավ արտակարգ դրությունը ևս մեկ ամիս երկարաձգելու վերաբերյալ Կառավարության ընդունած որոշմանը:
«Միայնակ ակցիայի» ձերբակալված մասնակիցները՝ «Պրեսսինգի» տաղավարում․ ՈՒՂԻՂ
«Օրինակ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգելի իշխանություն, դուք բողոքում եք, որ ապատեղեկատվություն է տարածվում համավարակի դեմ պայքարում: Դուք՝ որպես իշխանություն, ամենաառաջինն եք եղել, ով տվել է ապատեղեկատվություն քաղաքացիներին և հանրությանը՝ համավարակի հետ կապված: Ով սկզբում ասել է, որ համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրել է համավարակով, ով սկզբում ասել է, որ դիմակ կրելը պարտադիր չէ, հետո մարդկանց պարտադրել է դիմակներ»,- շեշտեց նա:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ վստահաբար պնդեց, որ համավարակի հետ կապված պայքարի ամենամեծ խնդիրն այսօր կապված է հուղարկավորությունների ու հոգեհանգիստների հետ, քանի որ այդ արարողությունները Հայաստանում ըստ էության շարունակում են նույն ձևով տեղի ունենալ և դառնալ վարակի աղբյուրներ:
«Խոսքը ոչ միայն ապատեղեկատվության մասին է, այլ, հստակ ընդգծում եմ՝ նպատակադրված գործողությունների մասին է: Ըստ էության, վերը նշվածն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածի, այսինքն՝ վնասարարության հատկանիշները, որը պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է: Արդյո՞ք իրավապահներն այս առումով գործողություններ իրականացնում են կամ իրականացնելու են, Ձեր կարծիքը»,- հարցրեց պատգամավոր Ն. Բաղդասարյանը:
«Այստեղից հարց է առաջանում, որ, եթե փաստացի կիրառված ռեժիմը չի օգնում, ի՞նչ իմաստ ունի երկարաձգելու արտակարգ դրության ռեժիմը, եթե այն որևէ ազդեցություն չունի վարակի տարածման վրա: Հատկապես, երբ ասում եք, որ այս իրավիճակը կարող է շարունակվել 3-5 տարի: Սա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ հնարավոր է այդքան ժամանակով մենք կարող ենք գտվել արտակարգ իրավական ռեժիմի պայմաններո՞ւմ»,- հարցրեց Ա. Կոստանյանը:
Ցուցարարներին բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին. ՈՒՂԻՂ
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ին ասաց, որ վնասվել են կաղամբը, պտղատու ծառերը, վաղ ցանված կարտոֆիլը, ցորենն ու գարին:
«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ-ի մոտից բերման ենթարկված https://168.am/2020/06/12/1317414.html Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:
Իրավապաշտպաններին բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց միայնակ ակցիա իրականացնելու համար. ՈւՂԻՂ
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ: Հունիսի 12-ի հատուկ նիստի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն է։
Իրավապաշտպանների ակցիան ընդդեմ արտակարգ դրության երկարացման. ՈւՂԻՂ:
ԱԺ հանձնաժողովների նիստում քննարկվում է 2019֊ի բյուջեի կատարողականը. ՈւՂԻՂ:
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը:
Ունենք վարակման 628 նոր դեպք և 13 մահ. Առողջապահության փոխնախարար:
Կառավարությունը երկարացնում է արտակարգ դրության ժամկետը․ ՈՒՂԻՂ:
«Ես ունեցել եմ որոշակի կաշկանդվածություն, որն իմ ներքին ազնվությունից էր գալիս։ Մտածում էի, որ ես ունեմ կուսակցություն, կամ անդամակցում եմ մի կուսակցության, որը սատարում է գործող կենտրոնական իշխանություններին, և այդ կաշկանդվածությամբ պայմանավորված էլ փորձում էի ինձ պահել կուսակցության տրամաբանության մեջ»,- պարզաբանեց Վարդանյանը՝ նշելով, որ այսուհետև այլևս կաշկանդված չէ և շատ ավելի ազատ կկարողանա մատնանշել քաղաքային իշխանության բացթողումներն ու թերությունները, ինչպիսին համարեց, օրինակ, Ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը Երևանի փոխքաղաքապետի մակարդակով։
Նրա տպավորությամբ՝ Հայաստանը ղեկավարվում է միանձնյա. «Իրենք մեծամասնություն են և կարողանում են ցանկացած որոշում ընդունել կամ բեկանել: Իհարկե, շատ թերություններ կան, բայց կարծում եմ՝ այսօր այդ պահը չէ, և պետք է հասկանանք՝ այս վիճակից ո՞նց ենք դուրս գալիս: Ես մի այլ բանից եմ վախենում՝ եթե այսօր կառավարությունը հրաժարական տվեց, ես վախենում եմ, որ Հայաստանում քաոս լինի, սա է ամենասարսափելին: Ժողովուրդը չի վստահելու նոր ուժերին, նորից իրեն խաբված է զգալու: Այս իրավիճակից ելքն այն է, որ առաջին հերթին՝ կարողանանք հաղթահարել կորոնավիրուսը: Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը բարոյալքված են Հայաստանում»:
168.am-ն արդեն գրել էր, որ մոտ մեկ ամսից ՀՀ-ում կբացվի «Կալաշնիկովի» գործարանը: Ավելի կոնկրետ՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:
Արտակարգ դրության ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում աշխատանքը սահմանափակված էր, սակայն ոչ բոլորն են օգտվել պետական աջակցության ծրագրերից: 168.am-ի հարցումները պարզեցին, որ, օրինակ՝ տաքսի ծառայություններ մատուցողների աշխատանքը չի դադարեցվել, բայց նրանք ևս տուժել են ու շարունակում են տուժել՝ ծառայությունից օգտվողները քչացել են: Արտակարգ դրության հետևանքները զգացել են նաև Վերնիսաժում առևտուր անողները, թեև նրանց աշխատանքն առավելապես կապված է զբոսաշրջիկների հետ, նրանք էլ չեն ընդգրկվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ոլորտների աջակցության ծրագրում: Մեր հարցումների ընթացքում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք առանձնապես չէին զգացել կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները:
Սիմոն Աղեկյանը, որը 2019 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման փորձ էր կատարել, այսօր ֆինանսների նախարարության շենքի մոտ ակցիա է իրականացնում՝ նշելով, որ ֆինանսների նախարարության աշխատակիցը իրենից խլել է իր բնակարանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ-ում առկա բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն և կհաշվառվեն: Էնոկոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է՝ ներդնել համատարած հաշվառման և համարակալման համակարգ, որը թույլ կտա պարզել հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, տեղաբաշխվածությունը, շարժը։ Կլինի դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց ընդհանուր հիվանդությունների վերահսկումն ու տարածման կանխարգելումը, ինչպես նաև կենդանական ծագման սննդի անվտանգության մակարդակը:
Կառավարությունն այսօր նոր կարգավորմամբ հաստատեց, որ ամսական մեկ օգտատերը միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը՝ 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում:
Կառավարության նիստի մեկնարկին, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նախորդ օրվա վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 138-ով: Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների մեծացող թիվը գրեթե ուղիղ համեմատական է արված թեստերի հետ, այսինքն՝ նախորդ օրվա ընթացքում արվել է ավելի շատ թեստավորում:
Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին երեք նորանշանակ պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սպարտակ Սեյրանյանն է։