«Բարև Ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, «Բարև, Երևան» դաշինքի առաջին համարը»,- ասում էր նա` բարևելով քաղաքացիներին, նրանց հանձնելով «Բարև, Երևանի» քարոզչանյութերը և մաղթելով բարի ընտրություն, ինչին ի պատասխան շենգավիթցիները շնորհակալություն էին հայտնում կամ փոխադարձաբար «Ժառանգության» ներկայացուցչին մաղթում հաջողություն: Իսկ ոմանք ի պատասխան նշում էին, որ կարիք չկա ներկայանալու, քանի որ իրենք ճանաչում են Արմեն Մարտիրոսյանին:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Մուրիլո Պիտոլը ցուցադրում է ֆուտբոլային մի քանի անհավանական ու անկրկնելի հնարքներ։
Fujitsu ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս թղթի էջին ինտերակտիվության տարրեր հաղորդել՝ դրա վրա տպագրված տեքստով, գրում է Diglnfo TV-ն:
Օդի մաքրման լավագույն ֆիլտրերը Դալմայի այգիներում են, ու պետք է խնամքով մոտենալ այս հարցին: Դալմայի այգիներում ես ձմեռները դահուկ եմ քշել, ամառները՝ ծիրան կերել… ու ես այս այգին դիտարկում եմ՝ որպես քաղաքային զբոսանքի հարթակ:
Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը ներկայացրել է նաև Ոստիկանության օրվան նվիրված տեսահոլովակ:
Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մենք շարունակում ենք զրուցել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ:
Ամեն մի ժողովրդի ղեկավարող պետք է իմանա` ժողովուրդը չպետք է հեռանա հրապարակից` առանց հանձնարարական ունենալու:
Այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների: Մասնավորապես՝ նա խոսել է ԲՀԿ-ի հետ իր «քաղաքագիտական վերլուծության» դեմ հանդես եկողների, Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ղեկավարած շարժման մասին՝ այն համարելով ոչ քաղաքական:
Այն դասալիքը, ով մահանա է փնտրում, ով վախենում է, ով ուզում է իր եղբորը, քրոջը տալ արյան, հետո տուն գնալ, TV դիտել, մեր ժողովրդի հետ դուք գործ չունեք, ախպերներ:
Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ է ունեցել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրԱզատություն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում անուղղակիորեն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե իր տարբերություն նրա, ով Մարտի 1-ի դեպքերիվ հետո փակվել էր իր առանձնատանը, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Արմենուհի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն քննադատներին, ովքեր կարծիքներ էին հնչեցնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա «դաբրո» ստանալու համար:
Ես գնացել եմ նրանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն ու կեղծ երդումը, որը արձանագրեց այն փաստը, որ այս իշխանությունը դե-յուրե չէ, գողացավ ժողովրդից իր իրավունքը ու այս պայմաններում, հանգրվանն անցած, այցելեցի Մոսկվա ու չի բացառվում, որ այցելեմ նաև այլ մայրաքաղաքներ:
Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որին մասնակցում են 6 կուսակցություններ և մեկ դաշինք: Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Առաքելություն», «Հայ Ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Բարև, Երևան» դաշինքը:
Մի պաշտպանի խոսքով` իրենք ունեն խորը կասկածներ, որ եղել է անհամաչափ գործողությունների կիրառում: Թե ի՞նչ է ենթադրում այդ անհամաչափ գործողությունները, Կ. Անդրեասյանն ասաց, որ բռնությունը միշտ էլ ոստիկանության կողմից է անհամաչափ լինում:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ կառավարության կազմում անպայման փոփոխություններ կլինեն:
Այսօր Ազգային ժողովի նիստին ԱԺ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ուշագրավ մի միտք արտահայտեց:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը` ասաց, որ Մարտի 1-ը մեծ խնդիր է, որն ավելի լավ է՝ եղած չլիներ:
Այսօր երեկոյան երիտասարդ ակտիվիստները ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ձեռքերին պահած ունեին թղթից պատրաստված դագաղ` մեջը գլանակաձև փաթաթված թուղթ, որի վրա գրված էր «կեղծ երդում»:
Այսօր Աժ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ արտագաղթի խնդրին՝ ասելով, թե իշխանություններին ձեռնտու է արտագաղթը, քանի որ արտագաղթում են նրանք, ովքեր դժգոհ են ՀՀ իշխանություններից: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե իշխանությունները կասեցնեն արտագաղթը, ապա այլևս վերընտրվելու հնարավորություն չեն ունենա: Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
«Պարոն Թոքմաջյան, չի կարելի Երևան քաղաքի կանաչ տարածքները վերացնել և հիմա հանրությանը ներկայացնել, որ կանաչ տարածքները կարող են ստեղծվել նաև Երևան քաղաքում, քաղաք մտնող ճանապարհների մոտ,չի կարելի վերացնել Դալմայի այգիները, բայց հիպեր-սուպերմարկետներն ավելի կարևոր գտնվեցին, և զոհաբերվեց այդ այգին»:
Այսօր Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր քննարկում էին երեկ տեղի ունեցած իրադարձությունները:
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում 168.am-ի թղթակիցը այցելել էր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պարզելու, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ի՞նչ իրավիճակ է տիրում կուսակցությունում, ի՞նչ քայլեր են պատրաստվում կատարել առաջիկայում ժառանգականները, որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը…
Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է Ր. Հովհաննիսյանին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել այնտեղ:
Այսօր Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բանակցելուց հետո <Ժառանգության> առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշեցին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել:
Շատ շուտով պարզ դարձավ, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվի, քանի որ ցուցարարներին դիմավորեց մի քանի շարքերից կազմված ոստիկանական հոծ շղթան:
Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով: