«Պետք է խոստովանեմ, որ մենք որոշակիորեն խնդիրներ ունեցանք՝ կապված Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածի հետ, որովհետև այնտեղ մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշակի տարընթերցումներ ունեցանք մեր միջազգային գործընկերների հետ։ Այդ պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում այն ժամանակացույցով, ինչով մենք պլանավորել էինք։ Բայց հիմա մենք բանակցությունների մեջ ենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ շատ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»։
«Միջազգային կառույցներին ու դեսպաններին խնդրում եմ Հայաստանում ընթացող գործընթացներին արձագանքել այնպես, ինչպես դա անում էին մինչև 2018 թվականը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին Երևանի հակակոռուպցիոն դատարանի բակում աջակցելու եկած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այն դեպքում, երբ «Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը» հստակ արձանագրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, ինչո՞ւ են լռում միջազգային մյուս կառույցները:
Երևանի հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, ում աջակցելու նպատակով բազմաթիվ քաղաքական գործիչներ են հավաքվել դատարանի դիմաց։
«Սա ծայրից ծայր քաղաքական ֆարս է: Ավելին, հիմա կալանավորված են նաև արցախցիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ՝ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընդդիմանալ ու ծպտուն հանել՝ նրանց ձայնն այս կամ այն կերպ կտրելու, կա՛մ կալանավորել, կա՛մ վախեցնել ու ահաբեկել»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Փաշինյանը միջազգային գործընկերներից գումար է խնդրում՝ արցախցիներին օգնելու համար
Հայաստանում այսօր կաշառքով հնարավոր է տարբեր հարցեր լուծել. մտահոգված ենք. Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին և հույս հայտնեց, որ առաջիկայում կունենան հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցություների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում։
Արմեն Աշոտյանի վերաբերյալ շինծու գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է, եթե Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունները
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` երբ ինքը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, դրան հետևեց բազմահազարանոց ցույց։ Իսկ այդ ցույցը, ըստ նրա, ցույց էր տալիս, որ հանրությունը պետության՝ որպես միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունի։
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս քննարկումն էլ, ինչպես նախորդ տարիների քննարկումները, տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում։
Լրագրողներին արգելում են մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ բյուջետային քննարկումներին
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին. քաղաքացիները՝ դատարանի մոտ. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում քննարկվում է Բյուջե-2024 նախագիծը. ՈւՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Եթե չկա նյութափոխանակության խնդիր, ավելորդ քաշ, չի կարող, բայց արդեն եղած դիաբետի դեպքում լավ չէ: Ստացիոնար բուժում ստացող պացիենտների շուրջը նայում ես՝ ամբողջը հյութեր են: Հարազատները հերթով գալիս են՝ մեկը տնական կոմպոտ է բերում, մյուսը՝ բնական հյութեր: Առաջին բանը, որ ասում եմ պացիենտին՝ հավաքե՛ք այս ամբողջ հյութերն ու ուղարկեք տուն: Դրանք ոչ վիտամինի աղբյուր կարող են լինել հիվանդի համար, ոչ էլ ծարավն են հագեցնելու:
Բանակի զինաթափում և բանակցություն Եվլախում. սա էր ռազմական գործողությունների դադարեցման գինը
Իմ հրամանագրի գինը բնակչության, զինծառայողների անվտանգ դուրսբերումն էր Արցախից. Շահրամանյան
Բաքվից բացասական պատասխան են ստացել, թե Սամվել Բաբայանը կարող է հարմար բանակցող լինել
Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր, հասկացա, որ մենակ ենք Բաքվի ագրեսիայի դեմ. Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույցում նշել է, որ իրենց համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին և որքան երկար շարունակեին՝ այնքան զոհեր և կորուստներ կունենային:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
Ադրբեջանից գազ գնելու մտադրության մասին հայտարարությունն Օվերտոնի հերթական պատուհանն է բացում, մատուցվում է մի նոր, լրիվ անսպասելի խոսույթ, որը պետք է հերթական անգամ փորձարկի լայն հասարակական շերտերի դիմադրողականությունը։ Այս, ինչպես և շատ այլ պարագաներում, ներմուծվել են նմանատիպ՝ համարժեք մտածելակերպից դուրս, մեր ինքնության հետ կապված առանցքային մոտեցումների հետ որևէ աղերս չունեցող խոսույթներ, ասույթներ, նախադասություններ, տեսակետներ, դիրքորոշումներ։
#ՀԻՄԱ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը՝ Արցախի Հանրայինին
«Մեզ սպասվող վնասներն այսօր շատ ավելի բազմապատկված են, և դրանց այս իշխանությունը որևէ կերպ չի կարող դիմակայել։ Այդ վնասներն ի վերջո անդրադառնալու են հայ հասարակության տարբեր շերտերի վրա։ Քաղաքականության ուղղակի շահառուն ստանում է այնպիսի արդյունքներ, որոնք անմիջականորեն ազդելու են իր կենցաղի, բարօրության և հնարավորությունների վրա։ Առկա հակասությունները գալիս են պաշտոնական Երևանի կողմից անհասկանալի և տարերային քաղաքականության իրացման հետևանքով»,- ամփոփեց Վլադիմիր Մարտիրոսյանը:
Սկիզբն այնքան խոստումնալից էր, Փաշինյանն այնքան էր ընկել պոպուլիստական իր տարերքի մեջ, որ 2018-ի մայիսի սկզբին՝ վարչապետ ընտրվելու առաջին փորձի տապալումից հետո, հրապարակում խոստացավ անգամ Արցախը վերամիավորել Հայաստանին։
Կարեն Անդրեասյան, քո դեմքը հիշեցնում է չխնամված բուսաբանական այգի. Գևորգ Պետրոսյան
Արման Թաթոյանը գրում է. «Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը` 1)լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն). 2)լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում. 3)մաքրում […]
«Խաղաղության աղավնի՞ է ուզում դառնալ, քավ լիցի, կարող է այդպիսին դառնալ, բայց ամեն ինչ հանձնելով»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով՝ առաջնայինը Հայաստանի պետականությունը պահպանելն ու Արցախի հարցը չփակելն է, ինչը, սակայն, չի անում օրվա իշխանությունը, որն իրեն դրել է Ռեմբոյի տեղ և փորձում է գնալ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության՝ չգիտակցելով դրա ծանր հետևանքները Հայաստանի համար։
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Նիկոլ Փաշինյանի ընտանիքի և մերձավորների անհագ հարստացումն է, թալանի վերադարձի խոսույթի անվան տակ՝ ահռելի ունեցվածքի կուտակումը, պետական համակարգը խժռած ԽԾԲ-ն և հովանավորչությունը։