Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի շուրջ օղակը սեղմվում է. «ասեք՝ կանենք» խոստումով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը դեռևս չի հստակեցնում, թե ով է ասել, որ անում են, ու անելիքները հիմնավորում է «հանրային գերակա շահ» ընդհանուր եզրույթով:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ Ալիևը պատրաստվում է պատերազմի, ուստի հայ հասարակությունը պետք է ոչ թե հետևի, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այլ տեսնի՝ ինչ է անում Ալիևը։
Ի՞նչ եք ուզում՝ նստե՞նք, ծկներիս տա՞նք. տարածքներ հանձնող և խաղաղություն չբերող Փաշինյան
Ադրբեջանական քարոզիչները նստած են այս դահլիճում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներին
Արցախի ամբողջական հանձնումից ամիսներ են անցել, իսկ Փաշինյանը ոչ միայն որևէ սանտիմետրով Հայաստանը չի մոտեցրել իր իսկ ասած՝ խաղաղության հանգրվանին, այլև մեզ բոլորիս ներքաշել է վերահաս պատերազմի և պարտության նոր հորձանուտ։
Զինծառայողը միլիոնների խաղադրույք ա անում, պարտքատերերի ճնշումից թողնում-գնում դիրքեր. Փաշինյան
Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է. Փաշինյան
Հայրենիքդ օջա՞խդ է. չէ՞ որ օջախն ատամներով պաշտպանում են, որ մի մետր չկորի. Մանուկյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզաբանում խնդրեց հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնացած զինծառայողի հետ տեղի ունեցածի, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների վերաբերյալ։
Եթե բուքը մաքրելու համար գումարներ ծախսվի, կարող է հարց տաք, ինչո՞ւ եք մաքրում․ Փաշինյան
Սահմանամերձ գյուղերում դպրոցների փակումը կառաջացնի լուրջ անվտանգային խնդիրներ․պատգամավորը՝ նախարարին
Վանաձորցիները Գնել Սանոսյանին պատասխանել են՝ ասֆալտը չեն գերադասի Արցախից ու հայրենիքից
Վաղը կարող է պատերազմ սկսվել, Ալիևը զրոյացրեց ձեր թեզերը. ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
Իրենց երեխաներին ՀՀ քաղաքացի են դարձնում, օգտվում արտոնություններից և ազատվում բանակից. Պապիկյան
Կառավարությունն անկանխատեսելի ծախսերի դաշտ մտնելու խնդիր ունի. Փաշինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հորդորեց՝ դասեր չտալ, քանի որ դասղեկ չէ, պատգամավորներն էլ աշակերտներ չեն։
«Իհարկե, այն ագրեսիվ էր, խիստ ագրեսիվ, ու լսեցինք ձեր խեղճ ու կրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Շատ եք սիրում արձանագրել բառը, արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է։ Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու վերահսկել սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,- նշեց Լևոն Քոչարյանը։
«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ՝ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։ Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մենք փորձում ենք փոխանցել և անընդատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չէ»։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարում էր, որ պատրաստ է որդուն ուղարկել Բաքու՝ հայ գերիներին բաց թողնելու դիմաց։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե պետական համակարգում որքա՞ն է կազմում նվազագույն կենսապահովման զամբյուղից էլ ցածր աշխատավարձ ստացողների, աշխատող աղքատների թվաքանակը, և ՔՊ-ի իշխանության օրոք որքա՞ն աճ է այն գրանցել։
#ՀԻՄԱ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում պատասխանում են պատգամավորների հարցերին. ՈԻՂԻՂ
Ակցիա Մայր աթոռի դիմաց` ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու. ՈՒՂԻՂ
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Հայաստանի ժողովրդագրական վիճակի և միգրացիոն քաղաքականության, սպասվող զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Երեք տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
«Փաշինյանի տապալած քաղաքականությունից մենք պետք է դուրս գանք՝ գիտակցելով, որ խորտակվող նավակում իրար միս ուտելն արդեն ծիծաղելի է։ Դա նաև ընդդիմությանն է վերաբերում։ Միմյանց հանդեպ ատելությունն ավելի քիչ պետք է լինի, քան Հայաստանի նկատմամբ սերը»,- ասաց Թևանյանը։
«Ո՞վ են իրենք, ժամանակավոր պատուհաս, որ եկել ու անցնելու են։ Ճանաչո՞ւմ եք, ո՞վ է հիմա ԿԳՄՍ նախարարը, ովքե՞ր են փոխնախարարները։ Մի հաղորդավար կա, որը հիմա փոխնախարար է, իրեն կարող է ճանաչեք։ Ի՞նչ ներդրում ունեն մշակույթի, գիտության, կրթության զարգացման մեջ։ Հիշեք, ովքեր են դրվել պաշտոնների՝ Լիլիթ Մակունցից սկսած՝ բացարձակ ոչ կոմպետենտ մարդիկ, ոչ մի ձևի մարդիկ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, խոսելով ՀՀ տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, ասաց, որ Կառավարության 2023 թվականի որոշմամբ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին նվիրաբերությամբ նորից տրամադրվել է հողամաս՝ Արարատի մարզի Արարատ համայնքում պողպատի գործարանի կառուցման համար։
Հազարավոր երիտասարդների մահը պոկվող կախիչի տեղը գուշակողին չի՛ ներվելու. Կյուրեղյան