
1917թ. հեղափոխությունից հետո շատ արագ բատրակը դարձավ ստրուկ. հիմա նույնն է. 2018-ից հետո, բացի ՔՊ-ից, ոչ ոք չի հարստացել. Հակոբյան
«2018թ․ իշխանության եկած խմբակը կա՛մ անհավատներ են, կա՛մ լուրջ խնդիրներ ունեն՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
Վերջինս նկատեց՝ բոլոր հեղափոխությունների ժամանակ օգտագործվում է ամբոխի խորքերում նստած անասնական բնազդները խաղացնելու քաղաքականությունը։ Նույնը եղել է նաև բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։ Իսկ արմատական տրոցկիստական այս մոտեցումները վերցված էին Ֆրանսիական մեծ հեղափոխությունից։
«Հոկտեմբերյալ հեղափոխության ժամանակ էլ ասում էին՝ բատրա՛կ, այս գործարանը, ուր դու աշխատում ես, քոնը պետք է լինի: Բատրակը հավատաց, բայց կարճ ժամանակ անց դարձավ ստրուկ»,- ասաց պատմաբանը:
«Ի տարբերություն սրանց՝ բոլշևիկներն ունեին ծրագիր, որը, հետագայում պետք է պարզվեր, որ փակուղի է տանում։ Բայց իշխանությունը վերցնելու հաջորդ իսկ օրվանից բոլշևիկներն իրականացնում էին իրենց ծրագիրը։ Նրանք որպես գյուղ են ստացել երկիրը, հանձնել՝ որպես ինդուստրիալ երկիր։ Այս երկրում, բացի ՔՊ-ից, ոչ ոք՝ սկսած 2018 թվականից, չի հարստացել»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: