Չենք ուզում գնալ բախումների. Կառավարությունը պարտավոր է արցախցիների խնդիրները լուծել. Իսրայելյան

Ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև հարցի լուծումները չստանանք, Կառավարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

«Կառավարության ներկայացուցիչների կողմից պետք է լուրջ դիրքորոշում կայացվեն, որ այս տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնել։

Այս ժողովուրդն ուզում է ապրի Մայր Հայաստանում՝ հաշվի չառնելով այն հանգամքները, որ իրենց բացթողումների պատճառով են հայտնվել այս վիճակում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս