
Հարց տալով՝ Նիկոլ չեն լարում. պետք չի մարդկանց էշի տեղ դնել. սպասում են Կիրիենկոյի զանգին. Միհրան Հակոբյան
«Բացի իմպիչմենտից, ոչ միայն այլ օրակարգ չկա, այլև դրա մասին խոսակցություն էլ չկա։ Ենթադրենք՝ իմպիչմենտի գաղափարը լավը չէ, իսկ ո՞րն է լավը։ 2021թ․ հայրենիք փրկողի դեմքով ասել՝ կրելու ենք, չկրել, գնալ, նստել ԱԺ-ում, դա՞ է լավը։ Պրոֆեսիոնալ անուղղելի սուտասանին, անամոթ մարդուն՝ Նիկոլին, հարց տալը ու դա քաղաքական գործունեություն ձևակերպելը ոչ միայն բարոյական չէ, այլև հոգեկան առողջության հետ կապված հարցեր է առաջացնում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
Նա նաև հարցեր ուներ 2026թ. ընտրություններին սպասողներին:
«Իսկ վստա՞հ եք, որ 2026թ․ ընտրությունները կայանալու են։ Կամ, եթե կայանալու են, իրենք՝ ընդդիմության այդ հատվածը, չգիտի՞, որ ներկայիս 28 մանդատը չի ունենալու։ Իրենք մտածում են պահպանել իրենց ներկայիս առաջնային ընդդիմադիրի դիրքերը, մինչև աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխվի, ու Կիրիենկոն կզանգի, կասի՝ վերջ, դուք եք»,- ասաց նա:
Միհրան Հակոբյանը հիշեց՝ «Երբ Նիկոլ Փաշինյանն Արցախ էր հանձնում, դրոշակակիր ընդդիմությո՛ւն, դուք ո՞ւր էիք, հարցե՞ր էիք տալիս։ Սա ոչ միայն բարոյական, այլև քաղաքական պատասխանատվության է բերելու։ Մարդիկ հասկանում են, որ գործ ունեն քաղաքական բանկրոտ ընդդիմության հետ, որը զբաղված է քաղաքական կռուտիտներով»:
«Երբ ասում են՝ իմպիչմենտի գործընթացը դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ես մտածում եմ՝ միգուցե նա սպասում է արտաքին ազդակների, հնարավոր է՝ Ռուսաստանից, ինչից հետո ինքն արագ կմտնի գործընթացի մեջ, ու նա կընտրվի վարչապետ։ Քանի չկա այդ արտաքին ազդակը, ուրեմն այս պրոցեսը համարում են, որ Քոչարյանի դեմ է։ Այլ տրամաբանություն ես սրա մեջ չեմ տեսնում»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Վերջինս նաև նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը հասավ 2026թ․ ընտրություններին, առաջնային խնդիր ունենալու է ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, որը շատ քիչ ներկայացվածություն է ունենալու Ազգային ժողովում։
Մանրամասները՝ տեսանյութում: