Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին:
Կանադական Infosoccer և Le Footeur կայքերի հեղինակ Ֆիլիպ Հրմելինգը հաղորդել է Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերների մասին:
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ամենայն հավանականությամբ, այլևս մասնակցություն չի ունենա Կոպա Ամերիկայի խաղերում:
Այսօր Երևանի ժամանակով 17:00-ին տեղի կունենա Եվրո-2016-ի երկրորդ՝ Ալբանիա-Շվեյցարիա խաղը: Այս թիմերը Ֆրանսիայի և Ռումինիայի հետ ընդգրկված են A խմբում:
Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում ԱՄՆ-ն հաղթեց Կոստա Ռիկային (4:0), Բրազիլիան 7 գնդակ խփեց Հայիթիին (7:1), իսկ Արգենտինան ջախջախեց Պանամային (5:0):
Լոնդոնյան «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Եվրոպայի առաջնության Ռումինիայի հետ մեկնարկային խաղում բացեց հաշիվը:
Վիկտոր Կոշոյին՝ Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի գլխավոր մրցավարը, նշանակեց մրցաշարի առաջին 11-մետրանոցը տանտերերի դարպասին: Հունգարացի մրցավարը հանդիպման 64-րդ րոպեին նշանակեց 11-մետրանոց՝ Պատրիս Էվրայի կողմից Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան Նոկոլայե Ստանչուի նկատմամբ թույլ տված խախտման համար:
Սպեկուլյանտները Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառում են 4 անգամ ավելի թանկ գնով: Այս մասին TASS-ի լրագրողը հաղորդում է իրադարձությունների վայրից:
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեն ճանաչվեց Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ անգլիացի ֆանատները Մարսելում անկարգությունների մասնակից են դարձել: Անգլիացիների, ոստիկանության և տեղի հիմնականում արաբական ծագմամբ երկրպագուների միջև բախումները շարունակվել են երեկվանից մինչ ուշ գիշեր: Ինչպես հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը, ոստիկանությունը բազմիցս դիմել է արցունքաբեր գազի օգտագործմանը: Ռուս երկրպագուներն անկարգություններին ակտիվորեն չեն մասնակցել, սակայն մի քանի անգամ գտնվել են իրադարձությունների կիզակետում: […]
Ֆուտբոլի առաջնությունը, որը հունիսի 10-ին մեկնարկում է Ֆրանսիայում, կդառնա ոչ միայն մարզական խոշորագույն իրադարձություն, այլեւ «եվրոպական գաղափարի իսկական տոն», որին կմասնակցեն ոչ միայն Եվրամիության երկրները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Պելեն և Մարադոնան մասնակցել են Փարիզում Եվրո-2016-ի նախօրեին կայացած լեգենդների խաղին: Հանդիպումը կրում էր «բարեկամության խաղ» անվանումը: Այդ խաղին մասնակցում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դավիդ Տրեզեգեն, Անջելո Պերուցին, Կլարենս Զեեդորֆը, Բեբետոն, Ռիո Ֆերդինանդը, Դիդան, Էրնան Կրեսպոն և Ֆերնանդո Յերոն:
Ինչպես հաղորդում է AS-ը, լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն վաճառքի է հանել իր մեդալների և պարգևների հավաքածուն, որը վաճառվել է աճուրդում 4.4 մլն եվրոյով:
Լեգենդար արգենտինացին մեղադրել է իր հետնորդին լիդերական որակներ չունենալու մեջ:
Կատալոնական Բարսելոնան հաստատում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ «Վիլառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Բարսելոնայի» կազմում:
Լևոն Արոնյանը 9 միավորով գրավեց 6-րդ տեղը:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կիսվել է Եվրո-2016-ի առաջին խաղում Ռումինիայի դեմ կայանալիք հանդիպման սպասումներով:
Որպեզի խաղերի ընթացքում չլինեն խնդիրներ, յուրաքանչյուր մարզադաշտում ներկա կլինեն անվտանգության 900 գործակալներ: Ըստ անվտանգության պլանի՝ յուրաքանչյուր 70-80 երկրպագուին պետք է հսկի մեկ գործակալ:
Միևնույն ժամանակ, Պոգբային մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ֆրանսիացին մտադիր է սպասել մինչև Եվրո-2016-ի ավարտը և «Ռեալի» հաշվով իրավիճակի պարզմանը: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինում չէր թաքցնում Պոգբային ձեռք բերելու ցանկությունը:
Անգլիական ակումբները շարունակում են պայքարը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար: Այս պաքարին է միացել «Մանչեսթեր Յունայթեդը», ով արդեն առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը:
Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկության շրջանակներում գրանցվել է առաջին անակնկալը: C խմբի 2-րդ տուրում տեղի ունեցած Ուրուգվայ-Վենեսուելա խաղում ուրուգվայցիները կրեցին երկրորդ պարտությունը և դուրս մնացին հետագա պայքարից:
Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամրապնդել է հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի և Դորտմունտի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով և արդեն դիմել է գերմանական թիմին ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
Ֆրանսիայի խոշորագույն ֆան-գոտին տեղավորվել է Մարսյան դաշտում՝ Էյֆելյան աշտարակի գետնախարսխի մոտ: Այն կարող Է տեղավորել 92 հազար մարզասերների: Այնտեղ կարելի է գնալ Եվրո-2016-ի մրցախաղերի օրերին:
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հունիսի 10-ին ռինգ ելած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթեցին իրենց մրցակիցներին և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Պարտություն կրեց 81 կգ քաշային Սոս Քոչարյանը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան Եվրո-2016-ից առաջ խոսել է լրագրողների հետ:
Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ շշուկները Բեյլին կապում են «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու հետ: Ըստ El Confidencial-ի տեղեկության՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» վալիացու համար «Ռեալին» կառաջարկի 120 մլն եվրո: Աղբյուրն ավելացրել է, որ, չնայած ռեկորդային գնին՝ մադրիդցիները դժվար թե հետաքրքրվեն տրանսֆերով:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենների վարկանիշը:
Կիկե Սանչես Ֆլորեսը պաշտոնապես նշանակվել է կատալոնական «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ:
Նախորդ տարվա 23 մլն դոլարի համեմատ՝ վերջին 12 ամիսների ընթացքում, շնորհիվ գովազդի, Շարապովան վաստակել է 20 մլն դոլար: Այնուամենայնիվ, մոտակա տարիներին թենիսիստուհու գովազդից ստացվող եկամուտներն էականորեն կկրճատվեն. մի շարք ընկերություններ արդեն սկսել են չերկարաձգել նրա հետ պայմանագրերը, կամ ընդհանրապես դադարեցրել են համագործակցությունը: