«Երկրի բնակիչների սերը գլխավոր մրցանակն է մեր հավաքականի համար». Իսլանդիայի նախագահ
Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսսոնը մեկնաբանել է Եվրո-2016-ում երկրի ազգային հավաքականի ելույթները: Իսլանդացիները, բոլորի համար անսպասելի, դուրս էին եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվեցին Ֆրանսիային 2:5 հաշվով:

«Վստահ էի, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Ես գիտեմ մեր խաղացողների ուժը և գիտեմ նրանց ոգին: Իսլանդիան սրտով է խաղում, ոչ մեկից չի վախենում և բոլորին հարգում է:
Իհարկե, մենք կշարունակենք զարգացնել ֆուտբոլը, որը դարձել է համախմբող խաղ: Այո, խաղալ Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հետ երկրի գլխավոր մարզադաշտում՝ ցնցող է: Բայց մենք դեռ առաջին քայլն ենք արել և պետք է աստիճանաբար բարելավենք պայմանները խաղի համար:
Ինչ մրցանակներ են սպասվում ֆուտբոլիստներին: Իրենց համար ամենալավը նրանք արդեն արել են՝ կատարելով պատմական արարք, որը գնահատվում է բոլորի կողմից: Նրանց սիրահարվել են բոլոր իսլանդացիները, և դա, կարծում եմ, գլխավոր մրցանակն է»,- նախագահի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը