Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Մանչեսթերում
Մենամարտը տեղի կունենա, եթե բրիտանացուն չորակազրկեն դոպինգ օգտագործելու համար:
«Կլիչկո-Ֆյուրի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Մանչեսթերում: Ֆյուրիի պրոբլեմները՝ կապված դոպինգի հե՞տ: Դա մեր իրավասության մեջ չէ»,- հայտարարել է ուկրաինացու մենեջեր Բրենդ Բենտեն:
Ռևանշ-մենամարտը բռնցքամարտիկների միջև պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, բայց հետաձգվեց բրիտանացու ոտնաթաթի վնասվածքի պատճառով: Ավելի վաղ բրիտանական Mirror պարբերականը հաղորդել էր, որ Ֆյուրիից վերցված դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցի հետքեր:
Իր վերջին մենամարտում Ֆյուրին հաղթանակ էր տարել Կլիչկոյի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 28-ին և նվաճել էր խաշրհի չեմպիոնի IBF, IBO, WBO և WBA տիտղոսները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը