
Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում» և այս շաբաթվա ընթացքում պայմանագիր կստորագրի «Կարմիր սատանաների» հետ, հաղորդում է Man United Source-ը:
27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար կստանա 8 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ շաբաթ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին: