Բաժիններ՝

Գվարդիոլան հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում գնել Մեսսիին

«Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր նշանակմանը նվիրված հատուկ շնորհանդեսի ժամանակ մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին շշուկները:

Շնորհանդեսի ժամանակ անգլիական թիմի երկրպագուները հարցեր են տվել իսպանացի մասնագետին: «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներից մեկը հարցրել է Գվարդիոլային, արդյո՞ք կապված ԶԼՄ-ներում վերջին շշուկների հետ՝ նա ցանկանում է իր թիմում տեսնել Մեսսիին:

«Ոչ: Մեսսին պետք է մնա «Բարսելոնայում» մինչև իր կարիերայի ավարտը»,- հայտարարել է Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլան փոխարինեց չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինիին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031