
«Մխիթարյանին վաճառելու ժամանակ ստրատեգիական և տնտեսական կոմպոնենտները գերակշռեցին մարզականին». Հանս-Յոահիմ Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ նկատառումներով է ղեկավարվել ակումբը Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու ժամանակ:
«Հասկանալի է, որ մարզիչը գոհ չէր: Բայց մարզիչը գնահատում է միայն մարզական կոմպոնենտը: Այս տեսակետից՝ այդպիսի ֆուտբոլիստին հաճույքով չես վաճառում այլ ակումբի:
Նշանակում է, մյուս 2 կոմպոնենտներն էական դեր խաղացին: Ես շնորհակալ եմ Թոմաս Տուխելին, որ նա մեզ հետ համակարծիք էր»,- ասել է Վատցկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը