
«Ֆրանսիայի հավաքականը վճռական է տրամադրված, ուզում ենք հաղթել Գերմանիային». Պոլ Պոգբա

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Իսլանդիայի հետ անցկացրած խաղի տպավորություններով: Հանդիպումը կայացավ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 5:2 հաշվով:
«Լավ խաղ էր, լավ հաղթանակ: Մենք 5 գոլ խփեցինք և գոհ ենք, որ կիսաեզրափակչում խաղալու ենք Գերմանիայի հետ: Մեծ խաղ կլինի, բայց մենք վճռական ենք տրամադրված և ուզում ենք հաղթել:
Դեռ ոչինչ չենք փորագրել խաղի վրա, ոչինչ չենք հաղթել: Կաշխատենք ցույց տալ մեր խաղը և մտնել եզրափակիչ»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Իսլանդիան ավարտեց ելույթները Եվրո-2016-ում: Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կխաղա Գերմանիայի հետ: Մյուս կիսաեզրափակչում հուլիսի 6-ին կհանդիպեն Պորտուգալիան և Ուելսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը