
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն մարզիկ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, պատանեկան oլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ: Երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրել է բո լոր երեք մոտեցումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայ ծանրամարտիկը նախ բարձրացրել է 175 կգ, հետո 182 կգ և վերջում՝ 187 կգ և նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրումում խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահել է 210 կգ, այնուհետ 220 կգ, վերջում 225 կգ և կրկին արժանացել փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձաել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: