
Սմոլինգը հոսպիտալացվել է

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիս Սմոլինգի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան շտապ հոսպիտալացրել են:
Ըստ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության՝ Սմոլինգի մոտ առկա է սուր թունավորում:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի տվյալներով՝ Սմոլինգն անցել է բժշկական քննություն և արդեն իրեն լավ է զգում:
Հետաքրքիր է նաև այն, որ մի շարք միջազգային պարբերականներ տարածել են տեղեկատվություն, ըստ որի՝ Սմոլինգի հոսպիտալացման պատճառը սննդային թունավորումը չէ: Ըստ քննարկվող վարկածի՝ Սմոլինգը վթարի է ենթարկվել:
Սիրարփի Աղաբաբյան