Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն անցավ Անդրեյ Շևչենկոյին և դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը

27-ամյա կիսապաշտպանը 2 միլիոնով ավելի թանկ է 2004թ. «Ոսկե գնդակի» մրցանակակրից:

Շաբաթ «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու փաստը: Ըստ Sueddeutsche Zeitung-ի տեղեկության, գործարքը «Մեղուներին» բերել է 42 մլն եվրո:

Այս դեպքում Մխիթարյանը դառնում է հետխորհրդային տարածքի ամեանաթանկ ֆուտբոլիստը: Նախկին ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ում 2006 թվականին «Չելսին» գնեց «Միլանից» 40 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 51 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031