Մխիթարյանի տրանսֆերի վրա ծախսվել է 100 մլն եվրո
Մարզական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
Գերմանական «Bild» պարբերականն այսօր ներկայացրել է պայմանագրի մանրամասներ, որոնց մասին շատ քիչ է խոսվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անգլիական ակումբը Մխիթարյանի համար վճարել է 42 միլիոն եվրո: Մխիթարյանը կնքել է 4 տարվա պայմանագիր: Մխիթարյանը կստանա տարեկան 12.5 մլն եվրո աշխատավարձ:
Ըստ գերմանական պարբերականի՝ հայ ֆուտբոլիստը կստանա 8 մլն եվրո բոնուս հենց «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար:
Ընդհանուր հաշվարկով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Մխիթարյանի տրանսֆերի վրա ծախսել է 100 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան