««Բորուսիան» չի կարոտի Մխիթարյանին»
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է դորտմունդցիների մի քանի առանցքային ֆուտբոլիստների միանգամից հեռանալը:
Շաբաթ դորտմունդցիները հաստատեցին 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը, ավելի շուտ «Բորուսիան» կորցրել էր նաև թիմի ավագ Մաթս Հումմելսին, բացի այդ, «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել Իլկայ Գյունդողանը, թիմից ցանկանում է հեռանալ նաև մյուս կենտրոնական պաշտպանը՝ Նևեն Սուբոտիչը:
Սակայն այս բոլոր կորուստները՝ ըստ Կլոպի կարծիքի, կարող են հարթվել «Բորուսիայի» վերջին ձեռքբերումներով և Թոմաս Տուխելի տաղանդով:
«Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիային» հաջողվել է ստորագրել Եվրոպայի գրեթե բոլոր լավագույն տաղանդներին:
Ես ընդհանրապես չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար: Երբ ես սկսեցի մարզել թիմը, հենց նույն իրավիճակն էր:
Եթե կա մի թիմ, որը կհաղթահարի 3 առանցքային ֆուտբոլիստների կորուստը, ապա դա «Բորուսիան» է՝ Տուխելի գլխավորությամբ»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ այս ամառ «Բորուսիան» ձեռք է բերել «Լորյանի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոյին, «Անդերլեխտի» կիսապաշտպան Օրել Մանգալային, «Բավարիայի» կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեին, «Նորդշելանդի» հարձակողական կիսապաշտպան Էմեր Մորին, ինչպես նաև «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը