
Գուս Հիդինկը ցանկանում է զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Հոլանդացի հայտնի մասնագետ Գուս Հիդինկը ցանկանում է զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Լոնդոնի «Չելսի»-ից հեռանալուց և Ռոյ Հոջսոնի հրաժարականից հետո հոլանդացի մասնագետի շանսերը գնալով ավելի են մեծանում: Հիդինկը մերժել է իր նախկին ընտրանուն`Ռուսաստանի հավաքականին: Ռուսները Լեոնիդ Սլուլկու հեռանալուց հետո ցանկանում են ամեն գնով վերադարձնել փորձառու մասնագետին: Այս մասին հաղորդում «The Times»-ը:
Գուս Հիդինկը Ռուսաստանի հավաքականում աշխատել է 2006-2010 թվականները: Այս ընթացքում Ռուսաստանի ընտրանին կարողացել է հասնել իր լավագույն արդյունքին` մտնելով «Եվրո 2008»-ի կիսաեզրափակիչ: