Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է Եվրո 2016-ի ընթացքում խստացված հսկողությունը երկրպագուների նկատմամբ: Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլասերները: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող ֆուտբոլասերներին:
Գործարքի մասին հայտարարել է «Էվերթոնի» պաշտոնական կայքը: Պայմանագիրը հոլանդացի մարզչի հետ նախատեսված է 3 տարվա համար:
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան երեքշաբթի որոշում է կայացրել հավաքականի մարզչական շտաբի հեռացման մասին: Այս պահից կոնֆեդերացիան սկսում է նոր մարզչի ընտրության գործընթացը: ԲՖԿ-ն շնորհակալություն է հայտնում Դունգայի շտաբին՝ հավատարմության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է ԲՖԿ-ի հայտարարության մեջ:
Bild-ին տված հարցազրույցում Ռայոլան ասել է. ««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շանս կյանքում մեկ անգամ է լինում և Միկին ցանկանում է օգտվել դրանից: Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները խոստացել էին Միկիին, որ նա կարող է հեռանալ այս ամառ»:
Ամերիկայի գավաթում ավարտվեց խմբային փուլը: Այս փուլի վերջին խաղում Արգենտինան ջախջախեց Բոլիվիային 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին 1-ին խաղակեսում:
Ամերիկայի գավաթում որոշվեց փլեյ-օֆֆի վերջին մասնակիցը, որը դարձավ Չիլիի հավաքականը: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կայացած խաղում չիլիացիները 4:2 հաշվով հաղթեցին Պանամայի թիմին:
Ինչպես հաղորդել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հասել համաձայնության ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում F խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը Սենտ Էթյենում 1:1 հաշվով ավարտեց Իսլանդիայի դեմ խաղը:
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների փոխչեպիոնի կոչումը:
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը առավելության է հասել վրացի մարզկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
Infosoccer-ի լրագրող Ֆիլիպ Հարմերլինգը թվիթերյան իր էջում գրում է, որ Դորտմունդի «Բորուսիան» չի վաճառի իր առաջատարներին:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կիսվել է Եվրո-2016-ի առաջին տուրում Իսլանդիայի դեմ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 23:00-ին:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 21-26-ը կկայանա ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում հանդիպեցին F խմբում ընդգրկված Ավստրիայի և Հունգարիայի հավաքականները:
Երկուշաբթի թուրինյան ակումբը հայտարարեց «Ռոմայից» 26-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պիանիչի ձեռքբերման մասին: «Ծեր Սենյորան» ֆուտբոլիստի համար վճարել է 32 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամանակով:
Եվրոպայի ընթացիկ առաջնության առաջին տուրի վերջին խաղում կմրցեն Պորտուգալիայի և Իսլանդիայի հավաքականները:
Հունիսի 25-ին, 18:00-ին «Բանանց-1» մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և Իրանի ազգային հավաքականի միջև:
Բացի այդ, Ինիեստան դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որ աչքի է ընկել գոլային փոխանցմամբ 3 Եվրո-ներում:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 150 հազար եվրոյով:
«La Nacion»-ի փոխանցմամբ՝ Յոզեֆ Բլատերն ասել է. «Գոյություն ունի հատուկ եղանակ, որի միջոցով վիճակահանության մասնակիցները կարողանում են տարբերել զամբյուղում գտնվող գնդակները: Այդ գնդակները սառեցվում են հատուկ եղանակով և վիճակահանության ժամանակ ձեռքի ամենափոքր հպումն անգամ բավարար է դրանք տարբերակելու համար»:
Գերմանիայի ազգային հավաքականի և Գելզենկիրխենի «Շալկե»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Լեռոյ Սանեն մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագիր ստորագրելուն: Գերմանացի ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ սթերինգ: Այս մասին հայտնում է «ESPN»-ը:
Բելգիայի հավաքականի դեմ խաղում Անտոնիո Կոնտեն դուրս հանեց կազմ, որի միջին տարիքը 31 տարեկան և 169 օրական է: Սա Եվրոպայի առաջնության պատմության մեջ ամենատարեց հիմնական կազմն է:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրո-2016-ի առաջին տուրում Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
Ամերիկայի գավաթում ավարտին է մոտենում մրցաշարի խմբային փուլը: C խմբի եզրափակիչ խաղում հանդիպեցին Ուրուգվայի և Ճամայկայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Ուրուգվայցիների ջախջախիչ հաղթանակով՝ 3:0 հաշվով:
C խմբի եզրափակիչ տուրում Մեքսիկայի և Վենեսուելայի հավաքականները ոչ ոքի խաղացին արդեն իսկ իրենց ապահոված լինելով փլեյ-օֆֆի ուղեգրերով:
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում E խմբում հանդիպեցին Իտալիայի և Բելգիայի հավաքականները:
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Իռլանդիա-Շվեդիա հանդիպումը:
Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Եվրո 2016-ում պայքարի մեջ մտավ D խմբի ֆավորիտը. Իսպանիան մրցեց Չեխիայի հավաքականի հետ: Եվրոպայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով: