Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն անհրաժեշտ է համարում, որ Արթուրը հարմարվի ըմբշամարտի նոր կանոններին մինչև աշխարհի առաջնությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպայի լիգայի խաղից առաջ «Կարմիր սատանաների» սպասվելիք խաղերի մասին:
ԱՊԼ-ի 37-րդ տուրի խաղը դարձավ վճռորոշ: Հաջողության դեպքում Կոնտեի թիմը դառնում էր Անգլիայի չեմպիոն: Եվ թիմը 2-րդ խաղակեսի վերջում հասավ հաղթանակի. փոխարինման դուրս եկած Միշի Բատշուային խփեց 82-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:
«Ես չեմ կարող շատ մանրամասներ բարձրաձայնել, չեմ ուզում անախորժություններ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բայց կարող եմ ասել, որ Իբրահիմովիչը գտնվում է հիասքանչ մարզավիճակում բոլոր առումներով»:
«Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1):
««Նյուքասլը» կարող է հաստատել, որ տեղի է ունեցել հանդիպում ակումբի սեփականատեր Մայք Էշլիի, տնօրեն Լի Չարնլիի և Ռաֆա Բենիտեսի միջև: Բոլոր կողմերը համաձայնել են, որ հանդիպումը շատ դրական և կառուցողական է եղել:
Ալեքսիսի գործակալը հանդիպել է «Բավարիայի» ղեկավարների հետ և քննարկել է պայմանագրի պայմանները: Սանչեսի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018թ. ամռանը: 2016-17թթ. մրցաշրջանում չիլիացին դարձել է 20 գոլի հեղինակ:
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհանուր հաշվով կարողացավ հաղթել իսպանական «Սելտային» և դուրս գալ եզրափակիչ: Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հրաշալի է հանդես գալիս Եվրոպա լիգայում, առաջին րոպեներից էր դուրս եկել դաշտ և փոխարինվեց 77-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակիչում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «կարմիր սատանաների»` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Ստոկհոլում, մայիսի 23-ին:
Daily Mirror-ը հետաքրքիր տեղեկատվությամբ է կիսվել, ըստ որի՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակը խլելը բավականին թանկ արժե:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին կրկին մեղադրում են մարզչի և ակումբի ղեկավարության գործերին խառնվելու մեջ:
Ֆուտբոլիստը դիտարկում է Մերսիսայդ տեղափոխվելու հնարավորությունը, որտեղ կարող է խաղալ կենտրոնական կիսապաշտպանի իր սիրած դիրքում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լիվերպուլը» հետևում է ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը. «Արսենալը» Ալեքսին դեռ չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սելտան»:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանա Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Վերջերս շատ է խոսվում անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ կատալոնացիները չեն կարողանա համոզել կիսապաշտպանին և չեն գողանա նրան:
«Ինտերի» գլխավոր մարզչի հավակնորդներ են նաև Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Լուչանո Սպալետին («Ռոմա»): Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլանյան ակումբի նոր մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին երկարատև հանդիպում է անցկացրել Կոնտեի հետ լոնդոնյան ռեստորաններից մեկում:
Եվրոպա լիգայի պաշտոնական թվիթերյան էջը կրկին անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս անգամ ներկայացվել է Մխիթարյանի վիճակագրությունը:
Հայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի Գրան պրիին:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի մասին կարծիքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր խաղի և տաղանդը ճիշտ օգտագործելու մասին:
«Էնֆիլդի» մոտ կայանած բրազիլացու Porshe-ի վրա հարձակում են կատարել «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ: Նրանք քարերով կոտրել են մեքենայի առջևի ապակիները:
«Ոսկե գնդակ» մրցանակի հիմնադիր France Football-ը անվանել է 2017թ. «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում ֆավորիտների քառյակը տարվա գրեթե կեսին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսսիի որակազրկումն Արգենտինայի հավաքականում չեղարկվել է:
Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել խաղային անբավարար ժամանակի պատճառով, և «Ռեալն» ինքն է նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում:
Ֆիլիպե Կոուտինոն տվել է «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնությունը: Այդ մասին հաղորդում է Sport.es-ը: Կատալոնական ակումբին տրանսֆերի վերաբերյալ մնում է պայմանավորվել «Լիվերպուլի» հետ, ինչը կարող է պրոբլեմատիկ լինել. մերսիսայդցիները պլանավորում են Կոուտինիոյի վաճառքից ստանալ ավելի քան 90 մլն եվրո:
Այսօր արդեն իսպանական մամուլը գրում է այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնան» ստացել է Ալվեսին վերադարձնելու առաջարկ, սակայն չի էլ փորձել քննարկել այդ առաջարկը: