
«Չելսին» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» և դարձավ Անգլիայի չեմպիոն

ԱՊԼ-ի 37-րդ տուրի խաղը դարձավ վճռորոշ: Հաջողության դեպքում Կոնտեի թիմը դառնում էր Անգլիայի չեմպիոն: Եվ թիմը 2-րդ խաղակեսի վերջում հասավ հաղթանակի. փոխարինման դուրս եկած Միշի Բատշուային խփեց 82-րդ րոպեին: «Չելսին» հաղթեց 1:0 հաշվով և դարձավ անհասանելի «Տոտենհեմի» համար. «կապույտների» առավելությունը կազմում է 10 միավոր, «Տոտենհեմը» 3 խաղ չի խաղացել:
Նախորդ առաջնությունում լոնդոնցիները 10-րդ տեղում էին:
«Վեսթ Բրոմվիչը» 46 միավորով մնաց 8-րդ տեղում:
ԱՊԼ-ի նախավերջին տուրում, մայիսի 15-ին «Չելսին» կընդունի «Ուոտֆորդին»: «Վեսթ Բրոմվիչը» մայիսի 16-ին արտագնա խաղ կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը