Բաժիններ՝

Կլոպը համոզված է, որ «Բարսելոնան» չի գողանա Կոուտինիոյին

Վերջերս շատ է խոսվում անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ կատալոնացիները չեն կարողանա համոզել կիսապաշտպանին և չեն գողանա նրան:

Կլոպը նշել է, որ իրենք չեն ծրագրում վաճառել Կոուտինիոյին:

«Ինձ տեղեկացրել են, որ կարող եմ  նոր ֆուտբոլիստներ գնել՝ առանց ֆուտբոլիստ վաճառելու: Դա հիասքանչ նորություն էր: Ես շատ հանգիստ եմ, քանի որ գիտեմ, որ Կոուտինիոն չի գնա»,- նշել է Կլոպը:

Կատալոնական ակումբը, սակայն, արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ: Ակումբը կատալոնացիներից պահանջում է 90 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031