Բաժիններ՝

«Եզրափակչում «Յուվենթուսի» հետ հանդիպումը առանձնահատուկ պահ է ինձ համար». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի մասին կարծիքով:

«Իմ թիմում ուժեղ տղաներ են հավաքված, մենք դուրս եկանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ միայն նրանց շնորհիվ: Շատ ուրախ ենք, որ նորից պետք է խաղանք եզրափակչում:

Ես առնականացել  և ֆուտբոլիստ եմ դարձել հենց «Յուվենթուսում»: Դա մեծագույն ակումբ է: Եզրափակչում «Յուվենթուսի» հետ հանդիպումն առանձնահատուկ պահ է ինձ համար: Այդ ակումբը դեռ գրավում է իմ սրտի մի մասնիկը:

Մեզ հիասքանչ եզրափակիչ է սպասվում. երկու թիմերն էլ արժանի են հաղթելու տիտղոսը: Հիմա մենք պետք է լավ նախապատրաստվենք խաղին, ինչպես նաև անցկացնենք խաղ առաջնությունում»,- ասել է Զիդանը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031