Բաժիններ՝

«Բարսելոնայում» մերժել են Ալվեսի վերադարձի առաջարկը

Երեկ, երբ բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը հրաշալի խաղ ցուցադրեց Չեմպիոնների լիգայում, բոլորը հիշեցին, թե ինչ վատ էր վարվել կատալոնական «Բարսելոնան» Ալվեսի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով նրան Թուրին բաց թողնելով:

Այսօր արդեն իսպանական մամուլը գրում է այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնան» ստացել է Ալվեսին վերադարձնելու առաջարկ, սակայն չի էլ փորձել քննարկել այդ առաջարկը:

Վերադառնալու նախաձեռնությունը եղել է հենց Ալվեսինը: Ֆուտբոլիստը միշտ նշում է, որ իր սիրտը պատկանում է կատալոնական ակումբին, սակայն ղեկավարությունն իր հետ անբարեխիղճ վարվեց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031