
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի եզրափակչում է

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սելտան»: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 17-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Խաղի վերջնամասում՝ 85-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին խաղի հաշիվը:
Նշենք, որ երկու թիմերն էլ խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով. մանկունյանցիներից կարմիր քարտ ստացավ պաշտպան Էրիկ Բային, իսկ «Սելտայից»՝ գոլի հեղինակ Ֆակունդո Ռոնկալյան:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:
Երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով «Կարմիր սատանաները» եզրափակչում են:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Ստոկհոլում, մայիսի 23-ին: