Լիոնել Մեսսի, կամ՝ փափուկ արջուկ՝ ըստ Մարադոնայի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսսիի որակազրկումն Արգենտինայի հավաքականում չեղարկվել է:
Այս մասին է խոսել Դիոգե Մարադոնան, ով վերջերս շատ սուր է խոսում Մեսսիի հասցեին: Այս անգամ Մարադոնան նշել է, որ Մեսսին շատ հանգիստ տղա է, ում բոլորը սիրում են: Մարադոնան նշել է, որ Մեսսին ոչ թե ֆուտբոլիստ է, այլ փափուկ արջուկ:
Ըստ Մարադոնայի՝ Մեսսին պետք է որակազրկվեր, քանի որ նա ևս սովորական ֆուտբոլիստ է:
Մարադոնան բարկանում է, երբ համեմատում են իրեն և Մեսսիին:
Մարադոնան նշել է, որ ինքը միշտ հաճույք է ստացել իր կարիերայից և երբեք խաղադաշտից դուրս չի եկել՝ առանց հաճույք ստանալու: Նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել Մեսսիին վարվել նույն կերպ:
Ըստ Մարադոնայի՝ հենց սա է հիմնական տարբերությունը, որ թույլ չի տալիս համեմատել իրեն և Մեսսիին:
Ի դեպ, հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական նկարում անդրադարձել է Մարադոնայի այն հայտարարությանը, ըստ որի՝ Մեսսին փափուկ արջուկ է:
Սիրարփի Աղաբաբյան
Maradona says Messi is more like a teddy bear than a football player – some shirt collection he has, though!
Gepostet von Goal.com am Mittwoch, 10. Mai 2017