Բաժիններ՝

«Ռեալը» Խամես Ռոդրիգեսին առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել խաղային անբավարար ժամանակի պատճառով, և «Ռեալն» ինքն է նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, Խամեսին գնելու հնարավորությունը առաջարկվել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նման ձևով «Կարմիր սատանաները» ձեռք են բերել «Ռեալից» Անխել Դի Մարիային 75 մլն եվրոյով 2014 թվականին:

Խամեսն ունի ընդհանուր գործակալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ: Նրանց գործակալը Խորխե Մենդեշն է:

2016-17թթ. մրցաշրջանում Խամեսն անցկացրել է 31 խաղ, որոնցից 17-ում դաշտ է դուրս եկել հիմնական կազմում: Նա դարձել է 11 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս