
«Լիվերպուլի» երկրպագուները քարեր են շպրտել Կոուտինիոյի մեքենայի վրա՝ նրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ինֆորմացիայի պատճառով

Վրեժխնդրության ակցիան մեկնարկեց:
«Էնֆիլդի» մոտ կայանած բրազիլացու Porshe-ի վրա հարձակում են կատարել «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ: Նրանք քարերով կոտրել են մեքենայի առջևի ապակիները:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, երկրպագուները վնաս են պատճառել Կոուտինիոյին այն ինֆորմացիայի պատճառով, իբր նա համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Sport-ը հաղորդել էր, որ «Բարսելոնան» տեղափոխության վերաբերյալ պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ, բայց դեռ չի կապվել «Լիվերպուլի» հետ, որը Ֆելիպեի համար պահանջում է 90 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 29 խաղ ԱՊԼ-ում, խփել է 10 գնդակ և կատարել է 6 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը