Բաժիններ՝

Բուֆֆոնը, Մբապեն և Գրիզմանը Ռոնալդուի հետ կպայքարեն 2017թ. «Ոսկե գնդակի» համար

Լիոնել Մեսսիի անունը նույնիսկ չի տրվել:

«Ոսկե գնդակ» մրցանակի հիմնադիր France Football-ը անվանել է 2017թ. «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում ֆավորիտների քառյակը տարվա գրեթե կեսին:

№1 հավակնորդը, ինչպես և սպասվում էր, ճանաչվել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ նրա հիմնական մրցակիցն է համարվում «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը: Մի փոքր ցածր են գնահատվում Անտուան Գրիզմանի և Կիլիան Մբապեի շանսերը:

France Football-ը միանձնյա հանձնում էր «Ոսկե գնդակը» 1956-ից մինչև 2010 թվականը, որից հետո մրցանակը միավորվեց «ՖԻՖԱ-ի վարկածով տարվա ֆուտբոլիստ» մրցանակի հետ:

Կարդացեք նաև

2016 թվականից France Football-ը նորից միանձնյա է հանձնում «Ոսկե գնդակը»:

Բուֆֆոնը կարող է դառնալ պատմության մեջ ընդամենը 2-րդ դարպասապահը՝ Լև Յաշինից հետո (1963թ.), որ ստանում է «Ոսկե գնդակը»:

18-ամյա Մաբպեն կարող է դառնալ ամենաերիտասարդ մրցանակակիրը պատմության մեջ՝ այդ կոչումը խլելով բրազիլացի Ռոնալդոյից, ով իր առաջին «Ոսկե գնդակը» ստացել է 21 տարեկանում (1997թ.):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս