Բաժիններ՝

Լուկակուն №1 տրանսֆերային նպատակն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանա Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին:

Լուկակուի ծառայություններով, ով մայիսի 13-ին դառնում է 24 տարեկան, հետաքրքրված է նաև «Չելսին», սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վճռական է տրամադրված: Մասնավորապես, մանկունյանցիները պատրաստ են Ռոմելուի համար «Էվերթոնին» վճարել 85 մլն ֆունտ: Իսկ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդում» մտադիր են առաջարկել պայմանագիր՝ շաբաթական 230 հազար ֆունտ աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Էվերթոնը» պատրաստ է վաճառել բելգիացուն 100 մլն ֆունտով:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 35 խաղ ԱՊԼ-ում, խփել է 24 գոլ և կատարել է 6 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031