Բաժիններ՝

«Հնարավոր է՝ «Սելտան» ավելի արժանի էր եզրափակիչ դուրս գալուն, քան «Մանչեսթեր Յունայթեդը»». «Սելտայի» գլխավոր մարզիչ

«Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1): Եզրափակիչ դուրս եկան մանկունյանցիները, որոնք առաջին խաղը հաղթել էին 1:0 հաշվով:

«Այսօր «Սելտան» շատ ավելի լավ խաղաց, քան «Մանչեսթեր Յունայթեդը» մեր մարզադաշտում: Հնարավոր է՝ հենց մենք էինք արժանի եզրափակիչ դուրս գալուն: Մեր թիմը շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց և պրակտիկորեն «Մանչեսթեր Յունայթեդին» չթողեց ինչ-որ բան անել, բացառությամբ գոլի պահի: Կարծում եմ՝ մանկունյանցիները փորձում էին կաշկանդել մեզ: Մրցավարության մասին չեմ ուզում խոսել»,- Բերիցոյի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031