
Մոուրինյոն փոփոխություններ կանի «Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպայի լիգայի խաղից առաջ «Կարմիր սատանաների» սպասվելիք խաղերի մասին:
«Ի տարբերություն մեզ, «Այաքս»-ի համար առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: Նրանք 12 օր ունեն նախապատրաստվելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Լիահույս եմ, որ «Քրիսթալ Փելաս»-ի խաղում նրանք կարիք չեն ունենա հաղթանակի, բայց կարևոր էր, թե ինչպես կդասավորվի այդ հանդիպումը: Մենք հնարավորություն ունենք, տիտղոս նվաճելու և Չեմպիոնների լիգայում հայտնվելու»,- ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին: Մինչ այս մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Քրիսթալ Փելաս»-ի հետ: