«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ընտրեց «Բավարիան»
Չիլիացին չի ուզում մնալ Լոնդոնում:
Սանչեսի նկատմամբ հավակնություններ ունեն ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Չելսին» և «Ինտերը»: Ինչպես պնդում է Le Parisien-ը, չիլիացին ինքն արդեն կողմնորոշվել է ընտրության մեջ և ուզում է տեղափոխվել մյունխենյան ակումբ: Չիլիացու ընտրության վրա ազդել է այն, որ «Բավարիայի» կազմում հանդես է գալիս հավաքականի նրա խաղընկեր Արթուրո Վիդալը:
Ավելի վաղ Ալեքսիսի գործակալը հանդիպել է «Բավարիայի» ղեկավարների հետ և քննարկել է պայմանագրի պայմանները: Սանչեսի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018թ. ամռանը: 2016-17թթ. մրցաշրջանում չիլիացին դարձել է 20 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը