Բաժիններ՝

«Զլատանը կարող է դեռ շատ տարիներ խաղալ». Իբրահիմովիչի վիրաբույժ

Լավ նորություններ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար:

«Ես չեմ կարող շատ մանրամասներ բարձրաձայնել, չեմ ուզում անախորժություններ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բայց կարող եմ ասել, որ Իբրահիմովիչը գտնվում է հիասքանչ մարզավիճակում բոլոր առումներով:

Ոսկորները, մկանները, ամեն ինչ այնքան լավ է, որքան որ կարելի էր պատկերացնել: Նա լավագույն մարզիկներից մեկն է, ում հետ ես երբևէ հանդիպել եմ: Նա գերազանց մարզավիճակում է: Նա կարող է դեռ երկար տարիներ խաղալ»,- վիրաբույժ Ֆրեդի Ֆուին է մեջբերում South China Morning Post-ը:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» հետ անցկացրած խաղի ընթացքում Իբրահիմովիչը վնասեց ծունկը և շարքից դուրս եկավ 9 ամսով:

Ավելի վաղ Մինո Ռայոլան և Զլատանը հայտնել էին, որ հարձակվողն անպայման դաշտ կվերադառնա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031