Բաժիններ՝

Ֆիլիպե Կոուտինոն համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա», «Լիվերպուլը» պահանջում է 90 մլն եվրո

Ֆիլիպե Կոուտինոն տվել է «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնությունը: Այդ մասին հաղորդում է Sport.es-ը: Կատալոնական ակումբին տրանսֆերի վերաբերյալ մնում է պայմանավորվել «Լիվերպուլի» հետ, ինչը կարող է պրոբլեմատիկ լինել. մերսիսայդցիները պլանավորում են Կոուտինիոյի վաճառքից ստանալ ավելի քան 90 մլն եվրո:

«Բարսելոնան» գիտակցում է, որ աստղային խաղացողները թանկ արժեն, բայց գինը, որն ուզում է ստանալ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար, չափազանց բարձր է խաղացողի իրական գնից: Կողմերը բանակցություններ կվարեն, և ակնհայտ է, որ տրանսֆերը հնարավոր է:

Ձմռանը Կոուտինիոն երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, և դա կարող է դառնալ անհաջող բանակցությունների պատճառներից մեկը: «Բարսելոնան» «Լիվերպուլի» հետ դեռ չի խոսել բրազիլացու մասին, և սպասում է մայիսի վերջին, երբ ԱՊԼ-ում մրցաշրջանը կմոտենա ավարտին:

Transfemarkt-ը Կոուտինիոյին գնահատում է 40 մլն եվրո:

Կարդացեք նաև

Նա «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից» 13 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս