Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ:
Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը:
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը:
Պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում: Պսակի խորհրդով այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` դառնալով մեկ ամբողջություն ու ստանալով Սուրբ Հոգու շնորհները:
Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.
Եթե հոգին փչանա ու արժանի չլինի Քրիստոսի սիրուն, Քրիստոս կդադարեցնի հարաբերությունները նրա հետ, քանի որ չի ցանկանում, որ «հաստամորթ» հոգիներ լինեն Իր կողքին․․․
Յուրաքանչյուր քրիստոնյա պատերազմի մեջ է չարի դեմ։ Կարևորն այն չէ, սակայն, թե ում դեմ ենք պատերազմի մեջ, այլ թե ու՞մ ունենք մեր կողքին, ո՞վ է մեր ապավենը։ Ամենակարող Աստված Ի՛նքն է մեր կողքին կանգնողը, Ի՛նքն է մեր ապավենը։ Սատանան կարող է, բայց Աստված ամենակարող է։
Թեպետ Աստծո ծրագիրն է գեղեցիկ ապագա շնորհել մարդուն, փրկել և ազատել նրան, բարի գործել նրա համար, սակայն, եթե մարդը համառի իր անզեղջ ընթացքի մեջ մնալ, ապա այդ կերպ կխաթարվի մարդ-Աստված հարաբերությունները։
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում:
Տեսա՞ք անցյալ կիրակի օրը պատերազմն ու հաղթությունը. սատանայի պատերազմն ու Քրիստոսի հաղթությունը, տեսա՞ք՝ ինչպես գովվեց ապաշխարությունը, և բանսարկուն չդիմացավ հարվածներին, այլ սարսափեց ու զարհուրեց: Ինչո՞ւ ես վախենում, ո՛վ բանսարկու, և ինչո՞ւ ես հեծում, ինչո՞ւ ես տագնապում, երբ գովվում է ապաշխարությունը: Այո՛, ասում է, հիրավի տանգնապում եմ, նեղվում ու խռովվում: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, ո՛վ բանսարկու: Որովհետև ապաշխարությունը հափշտակեց ու հանեց ինձնից իմ մեծ զենքը: Ո՞ր զենքը: Պոռնիկին, մաքսավորին, հայհոյողին, ավազակին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը:
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27):
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին:
Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):
Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11):
Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը:
Նույնն օրը տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ու իր հայրապետական օրհնությունը բաշխեց հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները:
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։
Ճշմարիտ անգիտությամբ և անհասությամբ հավատում ենք, որ ամենայն մարդ Աստծո պատկերն է, սակայն ինչպե՞ս, միայն Աստծուն է իմանալի: Բայց զարմանում եմ նրանց վրա, ովքեր ավելի, քան իրենց չափն է, ջանում են և ձգտում ըմբռնել անհասն ու անըմբռնելին: Բայց մեր` տգետներիս կարծիքն է, որ այդպիսիներն ամենևին չգիտեն Սուրբ Գիրքը, ոչ էլ Հոգու զորությունը, որ Գրքում է (Գիրք Թղթոց):
Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ վերին աստիճանից սկսած մինչև առաջին աստիճանը:
Երջանիկ էի, գոհունակ, շնորհակալ։ Նորից ունենալու եմ արվեստանոց, ստեղծելու եմ և ստեղծագործելու, նորից ժպտալու եմ երկնքին ու Աստծուն։ Որովհետև երբ Տերը մի բան հեռացնում է մեզնից, հեռացնում է հենց մե՛զ համար, որ մոտեցնի մեզ ա՛յն իրականությանը, ինչի մասին վախեցել ենք անգամ երազել։ Տիրոջ հոգատարությունը, իսկապես, սահմաններ չունի։ Ամեն։
«Եկեք լճի մյուս կողմն անցնենք»,-այսպես ասաց Քրիստոս Իր աշակերտներին, երբ բարձրացան նավակ։ Լիճը, որի մասին պատմում է Ղուկաս ավետարանիչը, Գալիլեայի լիճն է։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոս իր զավակներին մենակ չի թողնում փորձությունների մեջ։ Հիսուսն այսօր էլ մեր կյանքի նավակի մեջ է, Նա մեզ հետ է և զորավիգ է մեզ։ Ուստի չպետք է վախենանք կյանքի լճերն ու ծովերը ճեղքելով անցնել մյուս կողմը, որտեղ մեզ աստվածային օրհնություններ են սպասում։
Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների, 350 հազարաղանդավոր կա։ Այս թիվը կազմում է մեր բնակչության 15 %-ն այն դեպքում, երբ ողջ աշխարհում աղանդները կազմում են բնակչության 1-2 տոկոսը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Մասյացոտնի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն այս թիվը խիստ մտահոգիչ համարեց՝ ընդգծելով՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետականության քայքայմանը […]
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։
Հայկական արքայական ու իշխանական տներում տոհմական գորգերն ունեցել են դրոշից ու զինանշանից ոչ պակաս նշանակություն և թագի, գավազանի, ծիրանի թիկնոցի հետ խորհրդանշել են իշխանություն: Դրանք այնքան կարևոր են եղել, որ եթե նույնիսկ արքան կամ իշխանը սենյակում չեն եղել, ծառաները գորգի մոտով անցնելիս խոնարհվել են, ինչպես կխոնարհվեին տիրոջ առաջ:
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8):
Պատահում է, որ մի ընտանիքում պապը կամ տատն ինչ-որ անարդարություն են գործել, սակայն անձամբ իրենց վրա դա ոչ մի կերպ չի անդրադարձել: Սակայն պատիժը նրանց երեխաներին կամ թոռներին է վրա հասնում, որոնք հիվանդանում են և ստիպված լինում բժիշկների վրա ծախսել այն ամենն, ինչ անարդարությամբ էր կուտակվել և այդ կերպ վճարել իրենց նախնիների պարտքերը: