Մեծ Բրիտանիայի վարչապետին «կայրեն»

Գայ Ֆոքսի գիշերվա նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խրտվիլակը շքերթով կանցկացնեն Արևելյան Սասեքսի Լյուիս քաղաքի փողոցներով։ Այս մասին գրում է The Daily Mail թերթը:

«Բրիտանական հանրությունն իր զայրույթն ուղղել է քննադատությունների ենթարկվող վարչապետի վրա՝ նրան պատկերելով որպես ծաղրածու»,- նշում է հրատարակությունը։

The Telegraph-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ծաղրածուի տեսքով խրտվիլակը նախատեսվում է հրապարակայնորեն այրել շաբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին։

2022 թվականին Գայ Ֆոքսի գիշերը քաղաքացիներն այրել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի խրտվիլակը։

Տեսանյութեր

Լրահոս