Բաժիններ՝

Կոմիտասում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ ընդգծելով, որ տուժած քաղաքացիները առաջին օգնություն են ստացել: 

«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ սննդի կետում գտնվող քաղաքացիները տարհանվել են: Այս պահի դրությամբ այլ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք»,- մանրամասնեց խոսնակը: 

Ճշտող հարցին՝ արդյոք հրդեհը բռնկվել է KFC-ում, և որն է բռնկման պատճառը, պատասխանեց.«Նախնական տեղեկություններով՝ ըստ ահազանգի, հրդեհը բռնկվել է սննդի կետում: Պատճառների մասին վաղ է խոսել, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Հրդեհաշիջման աշխատանբքները տեղում ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Այս պահին ներգրավված է 14 մարտական հաշվարկ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս