Ալիևը հայտարարել է բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին

Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունն իր Տելեգրամ-ալիքում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի հետ՝ իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ալիևը նաև անդրադարձել է Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների ընդլայնման հարցին:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է ադրբեջանական բանակի շարունակական արդիականացման մասին: Ալիևի հետ հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ Թուրքիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Հունաստանից, Հունգարիայից, Չեռնոգորիայից, Նորվեգիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Շվեդիայից, Չեխիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Տեսանյութեր

Լրահոս