Մի անգամ մի օրենսգետ մոտեցավ Հիսուսին և փորձելու համար հարցրեց. «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22:35-36): Օրենսգետները կամ դպիրները Հին Կտակարանի օրենքի ուսուցիչներ էին, որ խեղաթյուրել էին աստվածային ճշմարիտ վարդապետությունը, խճողել այն իրենց իսկ հորինվածքներով: Այս ձևով նրանք ուսուցանում էին օրենքները, բայց իրենք չէին կատարում:
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո Նա երկրում մնաց քառասուն օր մինչև երկինք համբարձվելը:
Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը: Ես նավահանգստում աշխատող մի ծանոթ բեռնակիր ունեի, որը մահացածին հարություն տվեց: Երբ Իվերական անապատում ես դիկեոս* էի, մի անգամ ինձ մոտ հիսունհինգ տարեկանին մոտ մի մարդ եկավ: Ուշ երեկոյան գալով՝ նա դուռը չթակեց, որպեսզի չանհանգստացնի հայրերին և դրսում պառկեց քնելու: Երբ անապատի ճգնավորները տեսան դա՝ նրան ներս տարան և ինձ հայտնեցին այդ մասին: «Ինչո՞ւ զանգը չտվեցիր,- հարցրի նրան,- մենք դուռը կբացեիք և քեզ սենյակ կտայինք»:
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է:
Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։
Աստված՝ Իր անսահման սիրով և գիտությամբ, մարդուն շնորհեց ուղեղ, որը կատարում է զանազան գործողություններ՝ մտածողություն, վերլուծում, քննարկում, համեմատություն, եզրահանգում, հիշեցում և այլն: Ճիշտ է, որ մարդու ուղեղն ունի տեղեկություններ պահելու հսկա կարողություն, սակայն միաժամանակ ներկա է մոռացությունը: Մոռացություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է մոռանալ, հիշողության թուլացման նշան:
Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում է կյանքի գաղափարի լիակատար նյութականացում։
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսին:
Շատերը, որ մեզ նման մարդիկ էին, իրենց հանձնեցին երկնքի ձեռքն ու վերստին նորոգվեցին. մե՛նք էլ լինենք նրանց նման: Կանգնենք Քրիստոսի շնորհների գահի առջև և ասենք. «Իմ մեջ սուրբ սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում» (Սաղմ. 50.12):
«Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»: Մենք պետք է գիտենանք, որ մեր պաշտելի Փրկչի՝ Հիսուս վարդապետի ավետալից խոսքերից մեկն է սա, որը Նա ավանդել է մեզ Իր վերջին կտակի հոգեբուխ ճառը քարոզելիս։
Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: Չէ որ Աստված «սրտացավ» է: Հիշե՛ք, թե քանի մարդու կոտորեց Եղիան (Գ Թագ. 18:17-40)․ Բահաղի հարյուրավոր քրմերի:
Աղոթքում, ինչպես և ցանկացած արվեստում, նույնպես իր գաղտնիքը կա։ Աղոթքի գաղտնիքն այն է, որ սովորես մտքումդ ամենևին չպահել կոնկրետ ինչ-որ բանի խնդրվածքը։ Գաղտնիքն այն է, որ անշահախնդրորեն աղերսենք մեր միավորումը Քրիստոսին՝ չասելով․ «Տուր ինձ այս ու այն․․․»։ Բավական է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Պատմության մեջ հաճախ է պատահել, որ պետություններն ու մեծ բանակները պարտություն են կրել, կորուստներ ունեցել, առանց զինտեխնիկայի մնացել և նահաջել: Սակայն փորձառու հրամանատարները, չհուսահատվելով, շարունակել են պատերազմը, վերջին մարտում հաղթանակել են՝ հանկարծակի և վճռական հարված հասցնելով թշնամուն: Եթե քրիստոնյան էլ շարունակի պայքարը, զենքերը վայր չդնի և չփախչի մարտի դաշտից, չնայելով նախորդ բոլոր պարտություններին, ապա ամուր կպահի հավատի վահանը, գլխից չի հանի փրկության սաղավարտը, ձեռքից բաց չի թողնի Սուրբ Հոգու սուրը և կկարողանա հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը (Եփես. 6:16-17):
Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս. Հովհ. Ոսկեբերան)
Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։
– Մի զարմանալի բան ասեմ ձեզ,- մի օր հայտարարեց հայր Պորֆիրիոսը։- Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին։ Երբ որևէ մեկը անպատվի մեզ, այսինքն՝ ինչ-որ կերպ վիրավորի՝ զրպարտելով, վիրավորանք հասցնելով, ապա մտածենք, որ նա մեր եղբայրն է, որին տիրել է թշնամին։ Նա թշնամու զոհն է դարձել։
Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10):
Երբ Ադամը դրախտում թմրեց, նրա կողից շինվեց Եվան, ու աշխարհը լցվեց բազում մարդկանցով (Ծննդ. 2.21-22): Նույն կերպ էլ Քրիստոս թմրեց խաչի վրա, և Նրա կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34):
Հոգեկիրը նա է, ով ունի Աստծու Հոգին, նկատում է այն ամենն, ինչի կողքով անցնում է։ Նա ամբողջովին տեսողություն է, ամբողջովին հոտառություն։ Բոլոր զգայարանները կենդանի են, բայց կենդանի են Աստծու Հոգու մեջ։ Նա ուրիշ է։ Նա ամեն ինչ տեսնում է և ամեն բան լսում։ Տեսնում է թռչուններին, քարերը, թիթեռին․․․ Որևէ բանի կողքով անցնելիս ամեն ինչ զգում է, օրինակ՝ բույրը։
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24):
Սուրբ Եղիա մարգարեի տոնից առաջ շաբաթապահք է, որ կոչվում է եղիական պահք, որովհետև նախորդում է մարգարեի տոնին: Եղիա մարգարեն չի ներառված Աստվածաշնչի մեծ կամ փոքր մարգարեների շարքում, որովհետև նա գրավոր մարգարեություն չի թողել, սակայն, անկասկած, նա ամենանշանավոր մարգարեներից մեկն է մարդկության պատմության մեջ:
Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից։ Օրեր շարունակ աչքերիս առաջ նրա թաղման տեսարանն էր։ Հիշում էի, թե ինչպես էին դագաղն իջեցնում փոսն ու վրան հող լցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փտում մարմինը․․․
– Եկեղեցին անսկիզբ է, անվախճան, հավերժ,- հաճախ ասում էր հայր Պորֆիրիոսը,- ինչպես Ո՞վ։ Իհարկե, ինչպես նրա Հիմնադիրը՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ անսկիզբ, անվերջ ու հավերժ։ Եկեղեցին անստեղծ է, ինչպես և Աստված։ Այն գոյություն է ունեցել ժամանակներից էլ առաջ, հրեշտակներից առաջ, աշխարհի արարումից առաջ։ «Նախքան աշխարհի արարումը» (Եփես․ 1։4), ասում է Պողոս առաքյալը։
Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի:
Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծու այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը: Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է տրված: Եվ բխած լինելով անայլայլելի Աստծուց, Ում մեջ չկա «փոփոխման ստվեր»` այն չի կարող չունենալ համընդհանուր և հավիտենական նշանակություն` որպես կենդանի Աստծու անխախտելի կամք, աստվածային անփոփոխելի ճշմարտության երկրային արտացոլում:
Չարախոսությունը ծանր մեղք է, որը կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել: Մարդն իրեն դժվարությամբ է զերծ պահում այս մեղքից: Ի՞նչ պետք է անի նա, ում դիտավորյալ զրպատել են՝ չարախոսել, պայքարի՞ հանուն ճշմարտության, թե՞ պատասխանի նույն կերպ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24) սկզբունքով: Եվ ինչի՞ կարող է վերածվել ճշմարտության համար մղվող այս պատերազմը:
Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը: Կասկածամտությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը կորցնի իր մտքի արթնությունը, դեմքի պայծառությունը, սրտի ուրախությունը, նյարդերի առողջությունը, հոգու խաղաղությունը, քնի հանգստությունը, աշխատանքի հաջողությունը, ընտանեկան սերն ու միությունը, հասարակության հետ կապերը և այլն:
Քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքների շրջանում հեթանոսներն ու անհավատները բազում անմարդկային չարչարանքների են ենթարկել քրիստոնյաներին` տանջելով ու սպանելով ահռելի ձևերով:
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: