Հին ժամանակներում ճգնավորության ոգի կար: Մարդիկ փորձում էին նմանվել միմյանց, և ո՛չ չարը, ո՛չ անտարբերությունը չէին դիմանում: Բարության առատություն կար, ճգնավորական ոգի, և այդ պատճառով էլ անփույթ մարդը չէր կարող հարատևել իր անտարբերության մեջ: Բարության ընդհանուր հոսանքը նրան իր մեջ էր առնում: Հիշում եմ, մի անգամ Սալոնիկում լուսացույցի ազդանշանին էինք սպասում, որպեսզի փողոցն անցնենք:
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց:
Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչական մոտեցումով խոսել հետմահու վայրերի մասին, որպեսզի վերհիշենք, որ երկրավոր կյանքը իր բարիքներով ու փառքերով անցողիկ է, և միաժամանակ վերահաստատենք, որ մեր կյանքի գագաթնակետ նպատակը պետք է լինի մեր հոգու փրկությունը՝ գնալ հետմահու՝ հավիտենական, ուրախ ճանապարհով:
Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: […]
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը:
Ծխելը համարվում է հակաբնական կիրք, քանի որ շարունակական ինքնաթունավորումը չի բխում մարդու մարմնի բնական պահանջից: Բոլոր կրքերը գայթակղության քարեր են մեր փրկության ճանապարհին: Իր ծագմամբ մարդկային բնությունը, որպես Ամենագետ Աստծու ստեղծագործություն, որպես Նրա պատկեր ու նմանություն, ունի կատարելություն:
Մի անգամ ձմռանն ութսուն մարդ եկավ իմ խուց՝ ուսանողներից մինչև թատերական ռեժիսորներ: Այդ մարդիկ, արցունքն աչքերին, հարցնում էին կարո՞ղ են արդյոք… Աստվածաբանություն սովորել: Աշխարհը խենթացել է: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչ: Ոմանք ճշմարտությունը ժամանցային վայրերում են փնտրում, մյուսները, խելագար երաժշտություն լսելով, ուզում են Քրիստոսին գտնել…
Ձկան պատկերը նորադարձների հավատքի լռելյայն դավանությունն էր, նրանց խորհրդանիշը, որով տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Այն պատկերում էին իրենց նամակների վրա, ժայռափոր` վիմափոր տաճարների, կատակոմբների (ստորերկրյա անցքեր`անձավներ), հագուստների և անգամ սպասքի վրա: Ինչպես որ հիմա մենք մեր պարանոցին խաչ ենք կրում, այն ժամանակ էլ նրանք` ապակե, սադափե կամ քարե ձկներ:
Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։
Երբ եկան հայր Կիրիլ Պավլովի մոտ և սկսեցին խոսել այն մասին, որ այժմ շատ մարդ կա եկեղեցիներում և կարելի է հուսալ, որ ժողովրդի հավատը սկսել է ամրապնդվել, հայր Կիրիլը խնդրեց մի դույլ ջուր լցնել:
Բնակավայրերից հեռու, գարնանային կանաչ բնության գրկում մի հովիվ գառներին է արածեցնում: Նստում է մի բլրի վրա, ձեռնափայտը դնում մի կողմ, նայում երկնքին և ասում.
Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով:
Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։
Բազմաթիվ են դեպքերը ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում, երբ Եհովայի վկաները սպասելով աշխարհի վերջին, վաճառել են իրենց ողջ ունեցվածքը, փոխանցել ղեկավարներին և սպասել: Սակայն արդյունքում աշխարհի վերջը չի եկել, բայց իրենց համար նորմալ կյանքի վերջն է եկել` անտուն և անգործ դառնալով: Եվ այստեղ է, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է իսկապես գործեն, երբ անձին պահելով անդադար վախի մթնոլորտում` ենթարկում են հոգեբանական ճնշման, զրկում ադեկվատ աշխահայացքից, հասցնում նյարդային ստրեսների և ինքնասպանության:
Կեսգիշերին մոտ վանքի պահակատանը հեռախոսազանգ է հնչում: Վանահորն են լսափողի մոտ խնդրում:
Տե՛ր հայր, չար մտքեր են հայտնվում գլխումս, իսկ ինչպե՞ս դրանց հաղթել՝ չգիտեմ:
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և դուրս է բերվելու Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում մնալու է մինչև 18։00։
Հաճախ, երբ խոսվում է «երանիների» մասին, մարդիկ արագորեն հիշում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, սակայն Հին կտակարանում ևս գոյություն ունեն երանիներ:
Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:
Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում են սիրո և զոհաբերության մթնոլորտում: Կրտսերը սիրում ու հարգում է ավագին: Բազմազավակ ընտանիքում այս հարգանքն ու սերը բնական ձևով են ի հայտ գալիս:
Միայն կուսակցական խմբակները փոքր են և այդ պատճառով էլ չեն կարող կառավարություն կազմավորել… Երբ ուտեստների բազմազանություն կա, դա նման է այն բանին, որ որովայնում շատ կուսակցություններ են հավաքվում: Մի կուսակցությունը գրգռում է մյուսին, սկսում են վիճաբանել և սկսվում է ստամոքսի անմարսողությունը…
Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում երկնքի թռչունների մասին, շատ ավելի մեծ հոգածությամբ պիտի վերաբերվի իրենց զավակներին:
Հարցրեց մի անգամ հայր Աղաթոնը հայր Աղոնին և ասաց. «Կամենում եմ լեզուս պահել, որ սուտ չխոսեմ»: Ասաց նրան հայր Աղոնը. «Եթե սուտ չխոսես, բազում մեղքեր կգործես»: Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս»:
Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են, թե ինչ ճանապարհ է ընտրել կամ կընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցի շուրջ ոչ ոքից չպետք է ազդվեն:
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում է:
– Հա՛յր, մեզ մի ամուսնական զույգ է դիմել: Ամուսիններից երկուսն է թալասեմիայի* գաղտնի ախտանիշ ունեն: Նրանք հարցրեցին մեզ արդյո՞ք պետք է երեխա ունենան, թե՝ ոչ: Մենք առաջարկեցինք իրենց հոգևոր հոր հետ խորհրդակցել: