Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծու խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախ և առաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16):
Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի վայրում պատահած խնդիրները պետք չէ տուն բերել, դրանք պետք է տան դռան հետևում թողնել:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով աշխարհը համակվեց փրկության հույսով. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Փրկչին ընդունողները, Նրա խոստման համաձայն, Աստծու որդիները կոչվելու պատվի արժանացան. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհ. 1:12-13):
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի:
Աստծուն աղոթքով չբռնադատենք։ Չխնդրենք ազատել մեզ ինչ-որ բանից, հիվանդությունից ու նման բաներից կամ լուծել մեր խնդիրները։ Այլ զորություն խնդրենք՝ այդ ամենին դիմանալու համար։
Եթե այդ ձայնը հողեղեն ականջիցդ մինչև սիրտդ չի հասնում, ուրեմն լսի՛ր քեզ ավելի մոտ, ավելի հոգեսարսուռ այն ձայնը, որն ավելի զորավոր է, որը լսվում է խղճիդ խորքերից և քեզ ասում է․ «Հետ մի՛ մղիր այն ձեռքը, որը ցանկանում է քո մեջ կատարելության տիպար ստեղծել, ցանկանում է քո քարեղեն սրտի փոխարեն մի փափուկ ու զգայուն, մարմնեղեն սիրտ դնել։ Մի՛ փակիր ականջդ այն երկնային, քաղցրալուր ձայնի առջև, որը կամենում է քո ընդարմացած, մարմնեղեն կյանքի մեջ զգացումի մարդուն արթնացնել»։
Քրիստոնյա ընտանիքի առաջին խնդիրը երեխաներին Տիրոջ խոսքի համաձայն դաստիարկելն է: Իսկ դաստիարակության սկիզբը երեխաներին մկրտությամբ դեպի Աստված բերելն է: Նորածիններին մկրտելը ծնոնղների անմիջական պարտականությունն է:
Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:
1920 թվականի տարեվերջն էր, երբ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներից կազմվեց Ազգերի միությունը (լիգան)։ 50 ազգերի այս ներկայացուցիչները, որ կազմում էին մարդկության ավելի քան երկու երրորդը, որքան մտքի, նույնքան էլ սրտի ու խղճի մարդիկ էին։
Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին (Հովհ. Ե 39)։
Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը:
Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, հունիսի 2-ին, ժամը 10:00-ին։
Մի ժամանակ տապանակի ու Հեսուի առաջնորդությամբ դեպի Ավետյաց երկիր գաղթող ժողովրդի՝ գետն անցնելու պահին ցամաքող Հորդանանը (Հեսու 3․15-17) հազարամյակներ անց ընդունել էր արդեն Հիսուսին, որպեսզի այս անգամ դեպի ավելի լուսավոր Երուսաղեմ, դեպի ավելի մաքուր ու ավելի անանց Ավետյաց երկիր առաջնորդեր նրա՛նց, ովքեր կոչված էին «Աստծու որդիներ» լինելու (Ղուկ. 3․21, 22, Մարկ. 1․9-11, Մատթ. 3․16-17):
Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է (Բ Տիմ. Գ 15)։
Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24):
Բարեգութ Աստված ժամանակ առ ժամանակ նման օրհնություններ է տալիս մեզ սխրանքի մղելու համար: Ինչպես որ մենք ենք երեխային կոնֆետ տալիս ու ասում. «Եթե քեզ լավ պահես, էլի կստանաս»,- այդպես էլ Աստված է մեզ «կոնֆետներ» տալիս, որպեսզի հասկանանք, թե Նա որքան քաղցր է և ճգնենք՝ Նրան հաճոյանալու և Նրա կողքին լինելու համար:
Այս հիվանդությամբ չտառապելու կամ դրա մեջ ընկնելու դեպքում ազատվելու դեղամիջոցի մասին գրել է նաև Սբ. Բարսեղ Կեսարացին. «Կարող ենք երբևիցե չտառապել այս հիվանդությամբ, եթե մարդկային ոչ մի բան մեծ ու արտակարգ չհամարենք. ոչ այն, ինչ մարդիկ հարստություն են կոչում, ոչ խամրող փառքը, ոչ մարմնի առողջությունը, քանզի անցողիկ իրերից չէ, որ բարիք ենք ստանալու, այլ կոչված ենք մասնակից լինելու հավիտենական և ճշմարիտ բարիքներին»:
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը:
Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 11։00-ին դարձի ու ապաշխարության խորհրդով Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Ցավոք սրտի, աշխարհում գոյություն ունեն «տերեր»՝ թմրանյութը, ծխախոտը, պոռնկությունը, մոլախաղը և այլն, որոնք բազմաթիվ մարդկանց մտային հանճարը հասցրին հիմարության, ֆիզիկական առողջությունը՝ հիվանդության, նյութական հարստությունը՝ աղքատության, հոգեկան աշխուժությունը՝ թուլության, կյանքի ազատությունը՝ բանտարկության կամ նույնիսկ մահվան: Չի՛ կարելի վերոհիշյալ «տերերի» հետ «բարեկամություն» անել, որովհետև այդ սխալ քայլը, ուշ կամ շուտ մեզ նվաստացնելով, իջեցնելու է ստրկության՝ դարձնելով մեզ լոկ գերիներ:
Հա՛յր, աբբա Իսահակի խոսքերն ի՞նչ են նշանակում, երբ նա գրում է արցունքների մասին. «Արցունքներ կան, որ այրում ու մաշում են մարմինը, իսկ կան այնպիսիք, որ առույգացնում ու սնում են այն. արցունքները, որ ծնունդ են առնում խոնարհ սրտի խանդաղատանքից մեղքի պատճառով, այրում ու մաշում են սիրտը… Իսկ այլ կարգի արցունքները առաջանում են տնօրինումից ու դատողությունից, դրանք զարդարում են դեմքն ու սնուցում մարմինը»:
Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:
Ուրեմն Նրա մո՛տ գնացեք ձեր հոգու ողջ խոյանքով, ձեր ազնիվ ձգտումների ողջ ուժգնությամբ, ձեր բարոյական ու նյութական տկարությունների ողջ անկեղծությամբ, ձեր քրիստոնեական առաքինության ողջ թափով։ Այո՛, գնացե՛ք դեպի Նա, գնա՛նք դեպի Նա, Ով Իր հրավերի, Իր ձայնի ճշմարտացիությունը հաստատեց Խաչի մահվամբ, Նա՛, Ով Իր ողջ սիրով ասաց․ «Եկե՛ք Ինձ մոտ», Նա՛, Ով Իր արյամբ փրկագնեց մեզ, որպեսզի մենք լինենք Հայր Աստծու որդեգիրները և փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։
Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»
Ծնողների կողմից հալածանքների և նույնիսկ մահվան մատնված բազում սրբերի կյանքի օրինակը ցույց է տալիս, որ հեթանոսությունը կամ կռապաշտությունը, դիվապաշտությունը մարդուն զրկում է առողջ բանականությունից, գցում մոլեռանդության կամ մտագարության մեջ։
«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):
Աստվածային շնորհն ամեն անգամ ինքն է մատնանշում՝ ինչպես ճիշտ վարվել։ Բայց նրան գրավելու համար հարկավոր է աստվածային սեր, փափագ։ Աստծու շնորհին անհրաժեշտ է ջերմ ցանկություն դեպի Աստված։ Սերը մեզ բերում է մտքի ու սրտի տրամադրության, որն անհրաժեշտ է աղոթքի համար։
Նմանատիպ սկզբունքներից մեկն էլ մեր ընտրած բնաբանն է: Քրիստոնեությունից գրեթե վեց հարյուր տարի առաջ Բուդդան հեռավոր արևելքում՝ Հնդկաստանում, քարոզում էր մի սկզբունք, որի միջոցով միևնույն ուղղությամբ և առաքինության միևնույն ճանապարհով էր ցանկանում առաջնորդել մարդուն, սակայն դա անում էր ժխտական շեշտադրությամբ (Մի՛ արա դիմացինիդ այն, ինչ չես ուզում, որ նա քեզ անի):
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամեն կարևոր որոշում, այդ թվում և ներում խնդրելն ու դեպի Քրիստոս տանող ուղին, սկսվում է անկեղծ ցանկությունից: